19 Ապրիլի, Saturday, 2025
KFC

Վրաստանի ներկայիս իշխանություններն ավելի պատրաստակամ են Հայաստանի հետ հարաբերությունները զարգացնելու. քաղաքագետ

Այսօր լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ, անդրադառնալով հայ-վրացական հարաբերություններին, վրացագետ Ալիկ Էրոյանցը ասաց, որ Վրաստանի ներկայիս իշխանություններն ավելի պատրաստակամ են Հայաստանի հետ հարաբերությունները զարգացնելու և խորացնելու հարցում, հետեւաբար՝ վերջին մի քանի տարում հնարավորություն ունենք խոսելու հայ-վրացական հարաբերությունների ավելի բարձր մակարդակի մասին:

«Տարածաշրջանային վերջին զարգացումները նոր հնարավորություններ են բացում ինչպես Հայաստանի, այնպես էլ Վրաստանի համար: Օրինակ՝ Իրանի նկատմամբ պատժամիջոցների չեղարկումը, ռուս-վրացական հարաբերությունների բարելավումը: Այդ ամենով պայմանավորված՝ հետագայում հայկական գործոնը կմեծանա: Դա հավանական է, որվհետև Հայաստանը թե Ռուսաստանի, թե Վրաստանի համար վստահելի գործընկեր է»,-ասաց  նա։

Վրացագետը նշեց, որ Արևմուտքը նույնպես շահագրգռված է ռուս-վրացական հարաբերությունների կարգավորման հարցում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ