24 Փետրվարի, Երկուշաբթի, 2025
KFC

Վրաստանը կհավասարակշռի իր հարաբերությունները հարևանների, Արևմուտքի եւ Ռուսաստանի հետ. Ա. Էրոյանց

Այսօր վրացագետ Ալիկ Էրոյանցը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ Վրաստանը կհավասարակշռի իր հարաբերությունները հարևանների, Արևմուտքի եւ Ռուսաստանի հետ, ակնարկելով նաև,ապագայում դժվար է պատկերացնել, որ ՆԱՏՕ-ն ընդունի Վրաստանին որպես իր անդամ, քանի կա Ռուսաստանի գործոնը, ինչին նաև անրադարձել էր նույն կառուցի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչը:

Ըստ վրացագետի՝ Հայաստանը պետք է ուշի ուշով հետևի վրաց-ամերիկայն և վրաց ռուսական զարգացումներին և տարբեր մակարդակներում:

«Վրաստանը փորձելու է հավասարակշռել հարաբերությունները ինչպես հարևանների հետ այնպես էլ Արևմուտքի ու Ռուսաստանի հետ», ասել է Ա. Էռոյանցը:

Բանախոսնն անդրադառնալով պաշտոնական Բաքվի արձագանքին՝ նա ասաց, որ ցանկացած հարաբերություն, որը կարող է տեղի ունենալ Վրաստանի և Հայաստանի, Վրաստանի և Ռուսաստանի միջև հարուցում է Բաքվի վրդովմունքը և նա ցանկանում է գործնական քայլերի գնալ:

Ինչ վերաբերում է Իրանից Վրաստան գազ ներմուծելու հնարավորությանը՝ էռոյանցը նաեւ հայտնել է, որ թե Ռուսաստանը, թե Իրանն ու Վրաստանը պատրաստակամություն են հայտնել բարձր մակարդակով՝ նկատի ունենալով, որ ռուսական գազը կմատակարարվի Վրաստանին, իսկ իրանական գազը՝ Հայաստանին:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ