25 Փետրվարի, Երեքշաբթի, 2025
KFC

«Շիրակ կենտրոնի» կոչը Շիրակի մարզպետին

«Շիրակ կենտրոնի» կոչով  դիմել է  Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանին վերջինիս խնդրելով քայլեր ձեռնարկել Գյումրու Նորավան թաղամասի Սարուխանյան 3 հասցեում բնակվող տարեց քույրերը՝  Ծովիկ եւ Ռիտա Մարտիրոսյաններին, ովքեր  երկար ժամանակ բնակվում են կիսահրկիզված, աղբանոց հիշեցնող մի կացարանում:

«Օրերս մենք նրանց որոշակի օգնություն ենք ցուցաբերել: Այսօր ահազանգ ստացանք, որ տարեց քույրերից մեկը, ով ունի հոգեկան առողջության խնդիրներ կրկին հրկիզել է իրենց կացարանը եւ հիմա առանց գոյությանն անհրաժեշտ միջոցների քույրերը պարզապես հայտնվել են փողոցում:

Խնդրում ենք Ձեզ հրատապ միջոցներ ձեռք առնել՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող տարեց կնոջը՝ քույրերից մեկին, հոգեկան առողջության կենտրոնում տեղավորել, իսկ մյուս քրոջը՝ տարեցների տուն-ինտերնատում, թեկուզև ժամականավորապես  տեղավորելու նպատակով»,- ասված է «Շիրակ կենտրոնի»  տարածած հաղորդագրությունում:

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ