Աստված չի լսում ձեր աղոթքները. ի՞նչ անել

Դու աղոթել չգիտե՞ս: Կանգնիր Աստծո առաջ և ասա Նրան. «Տեր Աստված, ես չեմ կարողանում աղոթել»… Վստահ եղիր, դու արդեն աղոթում ես:
Դու մտածում ես՝ աղոթքը զրույց է Աստծո հետ, բայց ինչի՞ մասին. քո և Նրա մասին, քո ուրախությունների և տխրությունների, հաջողությունների և անհաջողությունների, քո շնորհակալ ձգտումների, նպատակների և առօրյա հոգսերի, տկարությունների, խնդրանքների, սիրո և ապաշխարության մասին: Կարճ ասած՝ Աստծո հետ զրույցը շփում է:
Դու գիտակցում ես Աստծո առաջ քո ողորմելի վիճակը, և որ Նա քեզ չի լսի: Հիշիր Հիսուս Քրիստոսի վերքերի մասին, սուրբ Աստվածածնի՝ որդեկորույս մոր տառապանքների և այն մասին, որ դու Աստծո զավակն ես:
Քեզ համար նա փոքրացավ, դարձավ նորածին, որպեսզի կարողանաս Նրան մոտենալ վստահությամբ: Հիսուսն ասաց. «Խնդրեք և կտրվի ձեզ, փնտրեք և կգտնեք, բախեք դուռը, և այն կբացվի»: Ասա խնդրեմ, էլ որտեղ կարող ես հաջողության նման երաշխիքներ ստանալ:
Սուրբ Խոսեմարիա Էսկրիվա