Պուտինի նախկին կինն ամուսնացել է իրենից 20 տարով փոքր երիտասարդի հետ․ զլմ-ներ
Ռուսական լրատվամիջոցները տեղեկություններ են տարածել, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախկին կինը՝ Լյուդմիլա Պուտինան, կրկին ամուսնացել է։ Մասնավորապես, Sobesednik.ru-ն նշել է, որ Լյուդմիլա Ալեքսանդրովնան, ով ամուսնալուծությունից հետո վերադրաձրել էր իր հայրական ազգանունը՝ Շկրեբնեւա, կրկին ազգանունը փոխել է ու դարձել Օչերետնայա։
Կայքը նշել է, որ պատճառը այն է, որ Լյուդմիլա Ալեքսանդրովնան ամուսնացել է Միջանձնային հաղորդակցությունների զարգացման կենտրոնի ղեկավար 38-ամյա Արթուր Օչերետնիի հետ, ով փոքր է իրենից 20 տարով:
Նշվում է նաեւ, որ Լյուդիմիլա Պուտինան երկար ժամանակ է՝ հովանավորում է Միջանձնային հաղորդակցությունների զարգացման կենտրոնը, որը ղեկավարում է 37-ամյա Արթուր Օչերետնին:
Նյութում նաև ասվում է, որ Օչերետնայա ազգանունով նոր անձնագիր է ստացվել 2015 թվականի փետրվարի 2-ին։
Վլադիմիր Պուտինը և նրա կինը հայտարարել էին ամուսնալուծության մասին 2013 թվականին: