Կապանի բժշկական կենտրոնում են վթարից տուժածները
Փետրվարի 2-ին Կապանում տեղի ունեցած ավտովթարի պատճառով Կապանի բժշկական կենտրոնում ներկայումս բուժում են ստանում չորս տուժած:
Նշենք, որ Կապանի Գործարանային թաղամասում իրար էին բախվել “ԳԱԶ 3110” եւ “ՎԱԶ-2121” (Նիվա) մակնիշի ավտոմեքենաներ, ինչի արդյունքում յոթ մարդ էր տեղափոխվել հիվանդանոց, որից երկուսը երեխաներ: Վերջիներս վնասվածք չունեին եւ դուրս են գրվել:
Բուժօգնություն ստանալուց հետո տուն է գնացել պաշտպանության նախարարության զինծառայող Մհեր Մկրտչյանը, իսկ մի այլ զինծառայող՝ Բենիկ Խաչատրյանը կրծքավանդակի վնասվածք է ստացել եւ հիվանդանոցում է:
Կապանի բժշկական կենտրոնի վնասվածքաբանության բաժանմունքի վարիչ Սարիկ Աթաջանյանը Henaran.am-ին տեղեկացրել է, որ Քրիստինե Գաբրիելյանը ստացել է համակցված, Էդիկ Մուշկամբարյանը` գանգուղեղային համակցված վնասվածքներ եւ նրանց վիճակը կայուն ծանր է: Մելանյա Գաբրիելյանի վիճակը միջին ծանրության է եւ ստացել է գանգուղեղային փակ վնասվածք:
Ի դեպ Մելանյան տուժող Քրիստինե Գաբրիելյանի մայրն է: