Հրազատներն առաջին անգամ մուտք գործեցին Ավետիսյանների տուն /ֆոտո/
Այսօր լրանում է Ավետիսյանների 7 հոգիանոց ընտանիքի դաժանաբար սպանության մեկ տարին: Ավետիսյանենրի դուստրերը, Ավետիսյանների հարսի ծնողները, տիկին Հասմիկի քույրերը և Ավետիսյանների այլ հարազատներ:
Ավետիսյանների տան դուռը մեկամյա դադարից հետո կրկին բացվեց ներկա լրագրողների խնդրանքով: Ավետիսյանների տուն մտան նաև մի քանի հարազատներ, որոնց հուզմունքը, թերևս, բառերով ներկայացնելու չէ:
Ավետիսյան Հասմիկի քույրերն անընհատ շեշտում էին, որ ոչ մի դատավարության չեն հավատում: Նշեցին, որ բոյկոտելու են դատական հաջորդ նիստերը, եթե դրանք նորից ռուսական ռազմաբազայում անցկացվելու լինեն: «Դատի չենք գնա, թող հեռու գնան ռսի մոտից: Տանում են ռուս զինվորի կողքին են կանգնացնում են: Մի դատավոր չի կարողանում զինվորին հանել էդ սրահից, որ դատ շարունակի: Մենք դատի չենք գնա, եթե նորից ռազմաբազայում լինի և գլխավոր դատախազը ներկա չլինի: Բոյկոտելու ենք, գնալու ենք մինչև եվրոդատարան, որովհետև մենք մեր դատարաններին չենք վստահում»:
Տիկին Հասմիկի մյուս քույրն էլ նկատեց, որ ինչպե՞ս կարող էին կողք կողքի ամպրող հարևանները որևէ ձայն չլսել. «Բոլորն էլ խաբում են, վախեցրել են, որ ձայն չհանեն, որ չխոսեն, թե չէ իրենց գլուխն էլ կուտեն, սա մի հոգու արած բան չէ: Մենակ մի բան կասեմ` երբ էս մարդիկ (հրևաններին նկատի ունի-հեղ.) գրկում են իրենց փոքրիկներին, իմ երեխեքին հիշեն: մենակ դա կասեմ»:
Ավետիսյանների մեկ այլ հարազատ էլ ասաց. «Եթե իրոք Պերմյակովն է միակ մեղավորը, թող մեզ տան, հրապարկում այրենք դրան, որ սիրտներս հովանա»: