13 Մայիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Հայաստանին ոչ մեկը չի կարող ծնկի բերել. Սերժ Սարգսյան

ՀՀ նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը Լոռու մարզում քարոզարշավը ավարտեց մարզկենտրոն Վանաձորում: “Շնորհակալ եմ, որ եկել ենք ինձ լսելու եւ, իհարկե, սատարելու”, -դիմելով վանաձորցիներին ասաց նախագահի թեկնածուն:

Նրա խոսքով, այս ընտրություններում հաղթանակը պետք է լինի համոզիչ: “Քաղաքական այս հարցի լուծումը ձեզնից է կախված”,-ասաց Ս. Սարգսյանը: Նախագահի թեկնածուի խոսքով, պետական մեքենան, նրա յուրաքանչյուր օղակը պետք է աշխատի ավելի արդյունավետ։ Սարգսյանի խոսքով, այս ուղղությամբ բավական առաջ ենք գնացել, ոչ մի ասպարեզ չի մնացել մութի տակ:

“Ապահով կարող է լինել միայն ուժեղ Հայաստանը՝ մեր մրցակիցների, հակառակորդների կողքին։ Ադրբեջանի եւ Թուրքիայի թշնամական կեցվածքը, փակ սահմանները, ագրեսիվ, ցինիկ կոչերն էլ ավելի են սրում իրավիճակը տարածաշրջանում, սակայն նրան, ինչին հավատում ենք մենք, հավատալու է նաեւ հակառակորդը”,- նշեց նա եւ ավելացրեց, որ Ադրբեջանին ուժի սպառնալիքով  ու շանտաժով չի հաջողվի ծնկի բերել եւ Հայաստանի, եւ Արցախի ազատ եւ անկախ ապրելու կամքն ու իրավունքը։

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ