2015-ի ամենաքննարկված ամուսնալուծությունները /ֆոտո/
Նախորդ տարին հարուստ էր ոչ միայն շքեղ ամուսնություններով, այլեւ հնչեղ ամուսնալուծություններով։ Աստղերից ում բաժանումն ամենից շատ քննարկվեց 2015-ին։
Ռուսական շոու բիզնեսի ամենասկանդալային ամուսնալուծությունը դերասան Մարատ Բաշարովի եւ Եկատերինա Արխարովայի բաժանումն էր։ Զույգը պաշտոնապես բաժանվեց 2015-ի մարտի 18-ին, սակայն դրանից ամիսներ առաջ մեծ սկանդալ էր ծագել, Բաշարովը դաժան ծեծի էր ենթարկել կնոջը, ինչը լուրջ քննարկումների ու խոսակցությունների առիթ դարձավ։
Ջենիֆեր Գարներ եւ Բեն Աֆլեկ
Այս տարվա ողջ հունիս ամսվա ընթացքում ամերիկյան մամուլը գրում էր, որ այս հայտնի զույգը շուտով բաժանվելու է, սակայն երկրպագուները չէին հավատում դրան։ Սակայն ցավոք լրատվամիջոցները ճիշտ էին, հուլիսի 1-ին երջանիկ թվացող զույգը հայտարարեց ամուսնալուծության մասին։ «Երկար տատանվելուց, բոլոր կողմ եւ դեմ փաստերը հաշվի առնելով՝ մենք բարդ որոշում կայացրինք, որ պետք է ամուսնալուծվենք։ Մենք լավ ընկերներ կմնանք եւ միասին կդաստիարակենք մեր երեխաներին»,- հայտարարեց զույգը։
Իրինա Շեյք եւ Քրիշտիանու Ռոնալդու
Տարվա ամենահնչեղ բաժանումը թերեւս հենց այս զույգի բաժանումն էր։ Տարվա սկզբին Ռոնալդուն անակնկալ կերպով «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությանը ներկայացավ միայնակ։ Լուրեր սկսեցին պտտվել, որ զույգը բաժանվել է, ինչը կարճ ժամանակ անց հաստատվեց։
Իրինա եւ Սերգեյ Բեզռուկովներ
15 տարվա ամուսնությունից հետո այս տարվա մայիսին հայտնի դարձավ, որ Սերգեյ Բեզռուկովը հեռանում է կնոջից՝ Իրինա Բեզռուկովայից, եւ ավելին, նա այլ քաղաքում արդեն ուրիշ ընտանիք ունի։
Շարլիզ Թերոն եւ Շոն Պեն
Հունիսի 18-ի լույս 19-ի գիշերը հայտնի դարձավ, որ հայտնի դերասանաուհի Շարլիզ Թերոնը, առանց մտերիմներին ու հարազատներին զգուշացնելու, հետ է տվել նշանի մատանին Շոն Պենին ու մեկնել Լոնդոն։ Մինչ օրս էլ հայտնի չէ, թե որն էր նրանց բաժանման պատճառը։
Ալյոնա Շիշկովա եւ Տիմատի
Տիմատիի երկրպագուները վստահ էին, որ նա շուտով ամուսնանալու է իր ընկերուհու՝ Ալյոնա Շիշկովայի հետ։ Ավելին, զույգը դուստր ունեցավ, բոլորը համոզվեցին, որ դա հենց այդպես էլ լինելու է։ Սակայն իդեալական թվացող զույգն այս տարի բաժանվեց՝ այդպես էլ չամուսնանալով։
Հոլլի Բերի եւ Օլիվյե Մարտինես
Հոկտեմբերին Հոլիվուդին ցնցեց այն լուրը, որ Հոլի Բերին ու Օլիվյե Մարտինեսը բաժանվում են։ Զույգը ամուսնացած էր 2 տարի, նրանք 2 տարեկան որդի ունեն՝ Մասեոն։ Նրանք հայտարարեցին, որ ծանր սրտով են նման որոշում կայացրել, բայց կպահպանեն հարգանքը իրար հանդեպ։