Ում մենք կորցրինք․ 2015-ին մահացած հայտնիները /ֆոտո/
Նախորդ՝ 2015 թվականը, ցավոք, նաեւ կորուստներով էր հարուստ։ Բազմաթիվ հայտնի մարդիկ մահացան նախորդ տարի։
2015-ի հունվարի 12-ին մահացավ օպերային երգչուհի, դերասանուհի Ելենա Օբրազցովան։ Նա 75 տարեկան էր։
Հույն հանրահայտ երգիչ Դեմիս Ռուսոսը կյանքից հեռացավ այս տարի։ Նա իր կյանքի ընթացքում գրավեց միլիոնավոր սրտեր՝ ողջ աշխարհում, թողարկեց ավելի քան 40 ալբոմ։ Նրա կատարմամբ From Souvenirs to Souvenirs երգը լսում են գրեթե ողջ աշխարհում։ Նա ծնվել էր 1946 թվականին։
ԽՍՀՄ հայտնի դերասանուհի Ռիմմա Մարկովան նույնպես մահացավ նախորդ տարի՝ 89 տարեկանում։
«Աստղային ճանապարհ» սերիալի երկրպագուները ցնցվեցին այս տարվա փետրվարին, երբ հայտնի դարձավ, որ սերիալային աներեւակայելի Սպոկ կերպարին կերտած տաղանդավոր դերասան Լեոնարդ Նիմոյը մահացել է։
Տաղանդավոր գրող, հումորիստ, դրամատուրգ Արկադի Արկանովը, ում հեղինակած գործերը մինչ օրը ժպիտ են պարգեւում մարդկանց։ Նա նաեւ ուժերը փորձել է իբրեւ դերասան։ Արկանովը մահացավ օնկոլոգիական հիվանդությունից, 82 տարեկանում։
«Ա-Ստուդիո» խմբի հիմնադիրներից Բատիր Շուքենովը, ով 2000 թվականին լքեց խումբն ու սկսեց զբաղվել անհատ երգչի իր կարիերայով։ Մահացավ սրտի կաթվածից՝ իր տանը։ Նա ծնվել էր 1962 թվականին
Հռչակավոր ռուս պարուհի Մայա Պլիսեցկայան մահացավ սրտի կանգից, Գերմանիայում։ Նա 90 տարեկան էր։
Բլյուզի հայտնի երաժիշտ Բի-Բի Քինգը մահացավ 2015-ի մայիսին 90 տարեկանում։
Բրիտանացի դերասան Քրիստոֆեր Լին, ով հայտնի էր իր չարագործ կերպարներով։ Վերջին տարիներին նկարահանվել է «Մատանիների տիրակալը» եւ «Հոբիթ» ֆիլմերում։ Նա 93 տարեկան էր։
Ռուս հանրահայտ ու հմայիչ երգչուհի Ժաննա Ֆրիսկեի մահն իսկական շոկ էր նրա երկրպագուների համար։ Երիտասարդ, գեղեցիկ, կյանքով լեցուն երգչուհին մահացավ գլխուղեղի քաղցկեղի հետեւանքով, 41 տարեկանում։
Եգիպտացի հանրահայտ դերասան Օմար Շարիֆը, ով հիմնականում նկարահանվում էր ամերիկյան ֆիլմերում։ Դերասանը վերջին տարիներին տառապում էր Ալցհեյմերի հիվանդությամբ։ Նա 83 տարեկան էր։
«Ֆորմուլա 1»-ի երիտասարդ ու տաղանդավոր աստղ Ժյուլ Բյանկին 2014-ին Ճապոնիայում կայացած մրցաշարի ժամանակ վթարի ենթարկվեց։ Ամիսներ շարունակ բժիշկները պայքարում էին երիտասարդի կյանքի համար, սակայն այս տարվա հուլիսին նա մահացավ։
Ռուս ճանաչված դերասան Լեւ Դուրովը օգոստոսի 7ին տեղափոխվեց հիվանդանոց, որտեղ նրա սիրտը վիրահատեցին։ Օրեր անց, ցավոք, դերասանը մահացավ։ Նա 84 տարեկան էր։
Միխայ Վոլոնտիրը, ով հատկապես հայտնի էր «Գնչու» ֆիլմում կատարած Բուդուլայի դերով, մահացավ 81 տարեկանում, նախորդ տարվա սեպտեմբերին։
Հռչակավոր ռեժիսոր Էլդար Ռյազանովի ֆիլմերը սիրում են ոչ միայն Ռուսաստանում, այլեւ աշխարհի տարբեր ծայրերում։ Ռեժիսորը մահացավ բոլորովին վերջերս՝ նոյեմբերի 30-ին, չնայած բժիշկների ջանքերին։ Նա 89 տարեկան էր։