21 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Սերը չի նշանակում պառկել

Որոշ ժամանակ անց հասկանում ես օգնության ձեռք մեկնելու և հոգին շղթայելու նուրբ տարբերությունը և սովորում ես, որ սերը չի նշանակում պառկել, ընկերակցությունը չի նշանակում ապահովություն, և սկսում ես սովորե լ…

Որ համբույրները պայմանագրեր չեն և նվերները խոստումներ չեն, սկսում ես ընդունել ջախջախիչ պարտություններդ բարձր ճակատով և բաց աչքերով, սովորում ես կառուցել բոլոր ճանապարհներդ այսօր, որովհետև վաղվա հողը չափազանց անկայուն է ծրագրերի համար, և երբեմն մրգերը ժամանակից շուտ են ընկնում:

Որոշ ժամանակ անց սովորում ես ասել` բավական է, քանի դեռ արևը չի այրել իր ջերմությամբ, ինչպես նաև տնկել սեփական այգիդ և զարդարել սեփական հոգիդ, ինչ որ մեկին սպասելու փոխարեն, ով քեզ ծաղիկներ կբերի:

Եվ սովորում ես,որ իսկապես կարող ես դիմանալ, որ իսկապես ուժեղ ես, որ իսկապես արժես..և սովորում ես ու սովորում ես … և ամեն օրվա հետ սովորում ես:

Ժամանակի հետ սովորում ես, որ լինել մեկի հետ, ով քեզ լավ ապագա է առաջարկում, նշանակում է` ուշ թե շուտ կցանկանաս վերադառնալ անցյալ:

Ժամանակի հետ հասկանում ես, որ միայն նա, ով ընդունակ է սիրել քեզ քո թերություններով և առանց ձգտելու քեզ փոխել, կարող է քեզ տալ ցանկացածդ ողջ երջանկությունը: Ժամանակի հետ քեզ հաշիվ ես տալիս, որ եթե այդ մարդու կողքին ես միայն մենությունդ ուղեկցելու համար, դա անխուսափելիորեն կավարտվի նրան այլևս չտեսնելու ցանկությամբ:

Ժամանակի հետ հասկանում ես, որ իսկական ընկերները հաշված են, և նա, ով չի պայքարում նրանց համար, վաղ թե ուշ իրեն կտեսնի շրջապատված կեղծ ընկերություններով: Ժամանակի հետ սովորում ես, որ զայրույթի պահին ասված բառերը կարող են շարունակել ողջ կյանքի ընթացքում խոցել նրան, ում վիրավորեցիր:
Ժամանակի հետ սովորում ես, որ յուրաքանչյուրը կարող է ներողամիտ գտնվել, բայց ներելը միայն վեհ հոգիներինն է:

Ժամանակի հետ հասկանում ես, որ եթե դառնորեն վիրավորել ես ընկերոջդ, շատ հավանական է` ընկերությունը էլ երբեք նույնը չլինի: Ժամանակի հետ քեզ հաշիվ ես տալիս, որ չնայած երջանիկ լինես ընկերներիդ հետ, մի օր լացելու ես նրանց համար, ում թողել ես, որ հեռանան:

Ժամանակի հետ քեզ հաշիվ կտաս, որ յուրաքանչյուր մարդու հետ ապրած յուրաքանչյուր փորձություն անհամեմատելի է: Ժամանակի հետ քեզ հաշիվ կտաս, որ նա, ով նվաստացնում կամ արհամարում է ինչ որ մարդու, վաղ թե ուշ կզգա նույն նվաստացումներն ու արհամարանքը բարձրացրած քառակուսի:
Ժամանակի հետ հասկանում ես, որ դեպքերն արագացնելը կամ ստիպելը, որ շուտ պատահեն,կհանգեցնեն, որ վերջում չի լինի քո սպասածի պես:

Ժամանակի հետ քեզ հաշիվ ես տալիս, որ իրականում լավագույնը ապագան չէր, այլ այն պահը, որ ապրում էիր այդ վայրկյանին: Ժամանակի հետ կտեսնես, որ չնայած երջանիկ կլինես նրանց հետ,ովքեր կողքիդ են, անասելի կկարոտես նրանց,ովքեր երեկ քեզ հետ էին և հիմա հեռացել են:

Ժամանակի հետ կսովորես, որ փորձել ներել կամ ներողություն խնդրել, ասել, որ սիրում ես, ասել, որ կարոտում ես, ասել, որ կարիքն ունես, ասել, որ ուզում ես ընկեր լինել… մի շիրմի առաջ, արդեն ոչ մի իմաստ չունի:
Բայց, դժբախտաբար, միայն Ժամանակի հետ …

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ