01 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Օլիգարխն ընդդեմ “Ժողովուրդ” օրաթերթի

 

Այսօր “Ժողովուրդ” օրաթերթը ստացել է Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբեն Ափինյանի կայացրած որոշումը այն մասին, որ օրաթերթին պատկանող գույքի վրա 3 մլն դրամի չափով արգելանք է դրված: Պատճառն այն է, որ “Երեւանի թռչնաբուծական ֆաբրիկան” եւ դրա սեփականատեր Խաչիկ Խաչատրյանը հունվարի 10-ին հայց են ներկայացրել “Ժողովուրդ”-ի եւ լրագրող Սոնա Գրիգորյանի դեմ: “X գրուպ”-ի նախագահ Խաչիկ Խաչատրյանը կարծում է, որ իր պատին ու արժանապատվությունը, ինչպես նաեւ գործարար համբավը արատավորվել է օրաթերթի հրապարակումներից մեկով, ինչի համար պահանջում է հերքում եւ 3 մլն դրամի փոխհատուցում:

Ստորեւ ներկայացնում ենք խնդրո առարկա հրապարակումը:

Ըստ “Ժողովուրդ”-ի տեղեկությունների՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության պետական տեսչությունը վերջերս տուգանել է “X գրուպ”-ինախագահ, “Ջրաշխարհ”-ի սեփականատեր, “Երեւանի թռչնաբուծական ֆաբրիկա”-ի ղեկավար, “Վալենսիա”  ընկերության տնօրեն Խաչիկ Խաչատրյանին:

Պատճառն այն է, որ Խաչատրյանին պատկանող ԵԹՖ-ն ժամկետանց հավկիթներ է իրացրել հայկական շուկայում: Ժամկետանց ձվերը հատկապես Երեւանի ու Գյումրու խանութներում են բաժանվել: Օրերս էլ ձու առաքող վարորդներին հրահանգվել է, որ առաքումն իրականացնեն երեկոյան ժամերին, որպեսզի շատ աղմուկ չբարձրանա:

Զրուցեցինք Խաչատրյանի հետ՝պարզելու, թե իրականում ինչ է տեղի ունենում: “Դուք ինձ պրովոկացիայի՞ եք ենթարկում, սխալ ինֆորմացիա եք ստացել, էտի բացառվում է, նման ատիպ խնդիր չկա ու չի էլ կարողլինել, ես վաղը Լենինական եմ գնում, կարաք գաք տեսնեք, թե ես որտեղ եմ էդ ձվերը ծախում, մենք ժամկետանց ձու չունենք”,-ասաց Խ. Խաչատրյանը: Մինչդեռ պաշտոնական աղբյուրներն այլ բան են հաղորդում:

Ինչ է ստացվում: “Ժողովուրդ” օրաթերթը իրականացնելով իր մասնագիտական պարտքը, հրապարակել է միանգամայն հավաստի ինֆորմացիա՝ նույն հրապարակման մեջ ներկայացնելով նաեւ երկրորդ կողմի կարծիքը, արժանացել է  Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ափինյանի կողմից նման սուբյեկտիվ վերաբերմունքի: /Քանի որ “ժողովուրդ” օրաթերթի գույքի վրա արգելանք է դրված, վտանգված է օրաթերթի հետագա գործունեությունը/:

Հիշեցնենք, որ սա նույն Խաչիկ Խաչատրյանն է, որը “Ժողովուրդ” օրաթերթի լրագրողի ոչ այնքան ցանկալի հարցին ի պատասխան ասել էր. “Դե գրի, ազիզ ջան, գրի, ցավդ տանեմ, ես, ընդհակառակը, ուրախ եմ, որ իմ մասին գրում են, թե չէ մարդու տեղ չեք դնում, ոնց կլինի ըտենց: Ազիզ ջան, դու լրագրող չես, դու պրաստիտուտկա ես, էդ էլ կարաս գրես”:

Այս խոսքերի համար “Ժողովուրդ”-ը օրաթերթը 28.12.2012թ. դիմել է դատարան եւ Խ. Խաչատրյանից պահանջում է ներողություն խնդրել օրաթերթից եւ լրագրողից: Բայց ի տարբերություն մեծահարուստի, “Ժողովուրդ”-ը միայն ներողություն է պահանջում: Տեղեկացնում են թերթի խմբագրությունից:

 

 

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ