18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Այսպես էր Սոդոմ-Գոմորում. այսպես չի կարելի շարունակել

Տէրն ասաց. «Եթէ Սոդոմում՝ այդ քաղաքում գտնուի յիսուն արդար, յանուն նրանց ես կը խնայեմ ամբողջ քաղաքը»։

Տեսնու՞մ եք այսօր ինչ է կատարվում աշխարհում: Ահավոր չարություն, ծով արյուն, հպարտություն, եսասիրություն ու գոռոզություն, հարգանք չկա մարդկային կյանքի նկատմամբ, էլ չեմ ասում կարեկցանք կամ սեր: Իսկ մեր նեղ շրջանակներում, ամեն մեկս վազում ենք, որ ավելի շատն ունենանք, ի հեճուկս իրար ավելի մեծն ունենաք ու իրար զարմացնենք ու բամբասենք նրա ետևից ով որ չհասցրեց: Երբ որ Հիսուսը տարբեր առիթներով ասում էր թէ «նայում են ու չեն տեսնում, լսում են եւ չեն իմանում ու չեն հասկանում (Մաթ. 13:13), երևի այսպիսի նշանների համար էր ասում: Ծով արյուն, հակամարտություններ, որոնց լուծումը չի երևում, ահավոր գոռոզություն ու անարգանք տիեզերքի Աստուծո սիրո նկատմամբ: Այսպես էր եվ Սոդոմ-Գոմորում, այսպես էր և Բաբելոնում, այսպես էր և Նինվեում: Միայն թէ առաջին երկուսը չհասկացան, իսկ 3րդը հասկացավ ու զղջալով/ապաշխարելով փրկվեց:

Նախաբանը մի հատված է այն շատ հետաքրքիր խոսակցությունից որ Աստված ունենում էր Աբրահամի հետ, երբ Աստված Աբրահամին ասաց «Սոդոմացիների ու գոմորացիների աղաղակը ահագնացել, հասել է ինձ. նրանց մեղքերը խիստ շատացել են։ Արդ, իջնեմ տեսնեմ, թէ ինձ. հասած նրանց աղաղակը համապատասխանո՞ւմ է նրանց կատարածին, թէ՞ ոչ։ Այդ եմ ուզում գիտենալ»։ Աբրահամը, որ շատ լավ հասկանում էր թէ ինչ է նշանակում խոսել Աստուծո հետ, քիչ հետո այսպես է ասում. «Տէ՛ր, ինձ որեւէ բան կը պատահի՞, եթէ դարձեալ խօսեմ. իսկ եթէ այնտեղ գտնուի տա՞սը»։ Տէրը պատասխանեց. «Չեմ կործանի յանուն տասի»։ (Տես Ծննդոց 18)

Փառք տվեք Աստծուն, որ մեր վրա այս ամենն արտացոլվեց միայն դոլարա-դրամային տատանմամբ: Այն էլ համարեք որպես ԲԺՇԿՈՒԹՅՈՒՆ մեր ժողովրդի անսահման ցուցամոլության թէ ով քանի կրոկոդիլ կունենա իր սեղանին, քանի կոնյակ ու քանի բուդ: Թերևս այս տարի ավելի շատ մարդ հասկանա որ այդ ցուցամոլության վազքը անիմաստ է ու անհեթեթ:

Լավ հիշեք Հիսուսի զգուշացումը: «Կարծո՞ւմ էք, թէ այն գալիլիացիները, որոնք այդպիսի պատահարների ենթարկուեցին, աւելի մեղաւոր էին քան բոլոր գալիլիացիները։ Ո՛չ, ասում եմ ձեզ, սակայն, եթէ չապաշխարէք, ամէնքդ էլ նոյնպէս պիտի կորչէք։» (Ղուկաս 13:12-13): Կարծում էք Ուկրաինացիները, Սիրիացիները, Իրաքցիներըն ու Արաբական գարնան բյուրավոր զոհերն ավելի մեղավոր էին քան մե՞նք: Նորից հիշենք Հիսուսի խոսքը «Ո՛չ, ասում եմ ձեզ, սակայն, եթէ չապաշխարէք, ամէնքդ էլ նոյնպէս պիտի կորչէք։» Եկեք լրջորեն մոտենանք այս խոսքերին:

Այսպես չի կարելի շարունակել: Այսպես ապրելով երբեք մեր խնդիրները չեն կարող լուծվել:

Այս իսկ պատճառով, խնդրում եմ իմ Քրիստոնյա ու ողջամիտ ընկերներին, եկեք Դեկտեմբերի 30ին, Ծննդյան Պահքի առաջին օրը, միասին մի պահ դադար տանք, միասին գոնե մեկ օր պահք բռնենք ու զղջման աղոթքներով խնդրենք Աստուց մեղքերի թողություն և օգնություն որ մենք ազատվենք հպարտությունից, գոռոզությունից, ագահությունից, անարդար կյանք ապրելուց, փառասիրությունից և այս տեսակ զզվելի կեղտերից, որ տառապանք են բերում ինձ ու քեզ, նրան ու նրանց, ու բոլորիս տանում մահվան. Մեղքի վարձը մահ է: (Հռոմ 6:23) Այսպես չի կարելի շարունակել:

Զղջանք ու ապաշխարանքն անչափ կարևոր են մեր կյանքերի ու մեր հայրենիքի համար: «Տէրն օրհնի քեզ ու պահպանի քեզ, իր երեսը ցոյց տայ քեզ ու ողորմի քեզ։ Տէրն իր երեսը դէպի քեզ դարձնի եւ քեզ խաղաղութիւն պարգեւի»։ ԹՈՒԵՐ 6:24-26

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ