Ռիսկային սադրանքը «օդ չի կրակի»

Ռազմական փորձագետ, «Ազգային պաշտպանություն» ամսագրի գլխավոր խմբագիր Իգոր Կորոտչենկոն կարծում է, որ եթե Թուրքիան սրացնի իրավիճակը և սադրանքի գնա, Ռուսաստանը կարող է պատասխան գործողության դիմել` ուղարկելով Հայաստան С-400 հակաօդային հրթիռային պաշտպանության համակարգեր:
«Ստեղծված իրավիճակում С-400-ի տեղակայումը Հայաստանում ռուսական բազայի թիկունքի պաշտպանության համար չէր խանգարի»,-rusarminfo-ին ասել է Կորոտչենկոն` չբացառելով նաև Բոսֆորի և Դարդանելի նեղուցների ագելափակումը, ինչպես նաև` Հայաստանի և Գյումրիում տեղակայված ռուսաստանյան ռազմաբազայի դեմ թուրքական սադրանքը:
«Գոյություն ունի մարտավարական ատոմային զենք, որը կարող է կիրառվել հակառակորդի դեմ` նրա կողմից ագրեսիայի դեպքում: Թուրքիայի կողմից սադրիչ քաղաքականության դեպքում անհրաժեշտ կլինի Հայաստանում տեղակայել նաև հարվածային ավիացիա` ամբողջացնելու МИГ-25 համակարգերը»:
Հիշեցնենք, Մոսկվան Սիրիա է ուղարկել С-400 հակաօդային հրթիռային պաշտպանության համակարգերը: