07 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Հանրաքվեին մասնակցելու է տեսողության խնդիր ունեցող 3000 քաղաքացի

Տեսողության խնդիրներ ունեցող քաղաքացիները լիարժեք կարող են մասնակցել հանրաքվեին: Նրանց համար ԿԸՀ-ն թողարկել է երկու ձեռնարկ: Առաջինը մեծ չափերով ու խոշոր տառերով է, մյուսը` Բրալյան այբուբենով: Տեսողության խնդիր ունեցող ընտրողների համար պատրաստվել են նաև քվեարկության թերթիկների հատուկ կաղապարներ: Սահմանադրությունում փոփոխությունների մասին հանրաքվեին մասնակցելու է տեսողության խնդիր ունեցող 3000 քաղաքացի:

Նրանցից 700-ը կքվեարկի մեծ տառատեսակով հատուկ քվեաթերթիկներով, ընտրատեղամասերում տեղադրվելու են նաև ոսպնյակներ: 2300 ընտրող էլ դեկտեմբերի 6-ի հանրաքվեին ընտրությունը կկատարի Բրալյան ձեռնարկով` առանց որևէ մեկի օգնության: ԿԸՀ նախագահը տեղեկացրեց, որ ընտրական հանձնաժողովների անդամներն արդեն անցնում են հատուկ դասընթացներ՝ հաշմանդամություն ունեցող անձանց հետ հանրաքվեի օրը ճիշտ աշխատելու համար: Բացի այդ լսողության խնդիրներ ունեցողների համար ԿԸՀ-ն պատրաստել է սուրդո թարգմանությամբ հոլովակներ, գրեթե բոլոր տեղամասերում էլ կկառուցվեն թեքահարթակներ:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ