17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ազգային հերոս չի, բայց Ազգի հերոս է

Լեգենդ, բանիմաց, կեղծիքը ատող, ընկերասեր, բազմակողմանի զարգացած մարդ, հերոս. Այսպես բնութագրեցին իրենց արցախյան պատերազմի ազատամարտիկ Լեոնիդ Ազգալդյանին նրա մարտական ընկերները` Նորիկ Գալստյանն ու Գագիկ Գինոսյանը: Նոյեմբերի 22-ին Ազգալդյանի  ծննդյան 70-ամյակն է: Նա ռազմական գործում հեռատես էր, միշտ ասում էր , որ 88 –ի պայքարը վերածվելու է զինված պայքարի: Նա առաջինն էր, որ կանոնավոր բանակի հիմքը դրեց եւ ազատագրեց Մարտակերտի շրջանի 23 գյուղ: “Լեոնիդ Ազգալդյանը առաջիններից մեկը հասկացավ, որ Արցախի հարցը լոկ մի բուռ Արցախի հարցը չէ, այլ հայկական դատի մի մասը, եւ նա կանգնեց Արցախի հողի վրա”,-ասաց  Ն. Գալստյանը: “Կարին” ազգագրական երգի ու պարի համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանի խոսքով էլ,  Լ. Ազգալդյանի կերպարը շարունակելու է արարել իր նման մարդկանց: ”Ամենակարգապահ զինվորը, հրամանատարը: Ինքն իր նկատմամբ էր խիստ, պահանջում էր բոլորից լինել կարգապահ, գիտակացական կարգապահություն էր քարոզում: Բարոյական հանճար էր: Իրական ազգային մարդ էր, երբեք որեւէ կուսակցության մեջ չմտավ”,-ասաց Գինոսյանը: Ազգալդյանի մարտական ընկերների կարծիքով, նրան վաղուց պետք է տրվեր Ազգային հերոսի կոչում, չնայած ժողովուրդը Ազգալդյանին ազգի հերոս է համարում:   “Սա Հայաստան է եւ վերջ: Ոչ ոք այս հողը աճուրդի դնելու եւ ուրիշին հանձնելու իրավունք չունի”,-սա էր Ազգալդյանի համոզմունքը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ