27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Վիրաբույժների հայկական ասոցիացիան  նոր նախագահ ունի

Երևանի պետական բժշկական համալսարանում անցկացվեց  «Վիրաբույժների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության հերթական նիստը, որին մասնակցում էր ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:  Այս մասին հայտնում է ԱՆ լրատվական ծառայությունը:

ՀՀ ԱՆ գլխավոր վիրաբույժ, պրոֆեսոր Հովհաննես Սարուխանյանը նշեց, որ նիստը հրավիրված է  նոր նախագահություն ընտրելու  նպատակով: Միջոցառման սկզբին մեկ րոպե լռությամբ մասնակիցները հարգեցին վերջին տարիներին կյանքից հեռացած  անվանի վիրավույժների հիշատակը:

Հովհաննես Սարուխանյանը ղեկավարել է այս մասնագիտական միավորումը 1987 թվականից սկսած: Նա համառոտ ներկայացրեց մեր երկրում վիրաբուժության  սկզբնավորման, կայացման և զարգացման ուղին: Պրոֆեսորը անդրադարձավ, թե  հաջողություններին, թե  խնդիրներին:

Հովհաննես Սարուխանյանի առաջադրմամբ և բաց քվեարկության արդյունքում Վիրաբույժների հայկական ասոցիացիայի նոր նախագահի պաշտոնում  միաձայն   ընտրվեց ԵՊԲՀ  Վիրաբուժության թիվ 4 ամբիոնի վարիչ, «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի վիրաբուժական կլինիկայի ղեկավար, պրոֆեսոր Մուշեղ Միրիջանյանը: Նա շնորհակալություն հայտնեց ասոցիացիայի անդամներին վստահության համար:

«Այս կառույցի ղերակավարումը ոչ միայն պատվաբեր է, այլև պատասխանատու: Կատարված աշխատանքով կփորձենք արդարացնել սպասելիքները»,- ասաց Միրիջանյանը:

Ողջունելով ասոցիացիայի անդամներին ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը  ևս մեկ անգամ կարևորեց մասնագիտական միավորումների հետ արդյունավետ համագործակցությունը: Նախարարի գնահատմամբ`  ասոցիացիաները պետք է  մասնակից լինեն առողջապահության  համակարգում որակի ձևավորման,  էթիկական, ինչպես նաև բժիշկի գործունեությանը վերաբերող այլ մասնագիտական խնդիրների լուծման գործընթացին:

«Մասնագիտական միավորումների հետ համագործակցությունը մեր աշխատանքի կարևոր մասն է: Մենք սերտ աշխատում ենք  մասնագիտական միավորումների հետ` զարգացնելով տարբեր ուղղություններ»,- նշեց Արմեն Մուրադյանը:  Նա  մեծապես կարևորեց ավանի վիրաբույժ Հովհաննես Սարուխանյանի անգնահատելի ներդրումը Հայաստանում վիրաբուժության զարգացման և այս ասոցիացիայի ղեկավարման գործում:

Շնորհավորելով նորընտրի նախագահին` նա հույս հայտնեց, որ Վիրաբույժների հայկական ասոցիացիայի հետագա աշխատանքները կնպաստեն  ոլորտի զարգացմանը և առաջադեմ փորձի ներդրմանը:

Նիստի ընթացքում Հովհաննես Սարուխանյանը  ճանաչվեց ասոցիացիայի պատվավոր նախագահ:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ