14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ադրբեջանի կողքին ենք՝ հողերը հետ ստանալու հարցում․ Դավութօղլու

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն Ադրբեջան մեկնելուց առաջ օդանավակայանում տված ասուլիսի ժամանակ խոսել է նաև Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ, գրում է Ermenihaber.am-ը:

Վերջինս նշել է, որ իրենք Ադրբեջանի կողքին են լինելու «հողերը հետ ստանալու հարցում»:

«Ադրբեջանի օկուպացված հողերի, այդ թվում Լեռնային Ղարաբաղի հարցում մեր դիրքորոշումը պարզ է և բացահայտ: Թուրքիան Ադրբեջանի կողքին է միջազգային իրավունքի տեսանկյունից Ադրբեջանին պատկանող բոլոր հողերի ազատագրման հարցում»,- ասել է Թուրքիայի վարչապետը:

Թուրքական «հaberler.com» կայքը տեղեկացնում է նաև, որ Դավութօղլուն Ադրբեջան կատարած 1-օրյա այցի շրջանակներում կհանդիպի այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևի և վարչապետ Արթուր Ռասիզադեի հետ:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ