13 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

“Ազգ”- ը կալանքի տակ է.Ժամանակ

Ամանորյա տոներից հետո “Ազգ”  օրաթերթը դադարել է լույս ընծայվել։ “Ազգի”  գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը “Ժամանակին” ասաց, որ հարկային մարմինների հայցով դատարանը կալանք է դրել թերթի հաշիվների վրա՝ կուտակված պարտքերի պատճառով:

Ավետիքյանը հերքեց այն լուրերը, թե “Ազգը” փակվել է՝ ասելով. “Սխալ են այդ տեղեկությունները, չգիտեմ՝ որտեղից են: Թերթը լույս չի տեսնում, որովհետեւ հարկային մարմինների հետ որոշ հարցեր ունենք պարզելու: Հիմա մենք հստակեցնում ենք պարտքի չափը, որը կվճարվի, եւ թերթը կշարունակի լույս տեսնել: Հավանաբար այս ուրբաթ կամ ամենաուշը երեքշաբթի թերթը լույս կտեսնի: 

Հայտնի է, որ թերթի գլխավոր բաժնետերը Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանն է ու նրա եղբայրը: Ավետիքյանից հետաքրքրվեցինք՝ Աբրահամյանը համաձայնե՞լ է վճարել գումարները: “Ես էլ եմ բաժնետեր: Բաժնետերերը խորհրդի նիստ են արել եւ որոշել են վճարել”,- ի պատասխան ասաց “Ազգի” խմբագիրը”:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ