10 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

“Հարսնաքարի” գործի դատավարությունը հետաձգվեց

“Հարսնաքարի” գործով հունվարի 14-ին նշանակված դատական նիստը չկայացավ: Ամբաստանյալ Դավիթ Ադամյանի պաշտպանը մինչեւ հունվարի վերջը արձակուրդում է, իսկ նոր պաշտպան ունենալու ` Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների դատարանի դիմումին Հանրային պաշտպանի գրասենյակը չի պատասխանել: Ամբաստանյալ Գարիկ Մարգարյանի պաշտպան Մարինե Թովմասյանը կարծիք հայտնեց, որ պրակտիկայում չի եղել, որ ամբաստանյալի շահերը պաշտպանելու համար երկու հանրային պաշտպան հրավիրվի:

Դատավոր Դավիթ Հարությունյանը որոշեց դատական նիստը հետաձգել մինչեւ փետրվարի 1-ը: Այդ ժամանակ արդեն ավարտված կլինի պաշտպան Սերգեյ Մկրտչյանի արձակուրդը: 

 Հիշեցնենք, որ Գարիկ Մարգարյանին,Դավիթ Ադամյանին, Արթուր Բաբլոյանին, Արման Բաղդասարյանին, Արման Խաչատրյանին եւ Նորայր Հայրապետյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք ծեծի են ենթարկել Վահե Ավետյանին, Արտակ Բայադյանին , Գարիկ Սողոմոնյանին, Արկադի Աղաջանյանին եւ Էդգար Նիկոյանին` Վահե Ավետյանի առողջությանը դիտավորությամբ պատճառելով կյանքի համար վտանգավոր ծանր վնաս, որն անզգուշությամբ առաջացրել է վերջինիս մահը, Արտակ Բայադյանի եւ Գարիկ Սողոմոնյանի առողջությանը` միջին ծանրության վնաս` առողջության տեւական քայքայումով, իսկ Արկադի Աղաջանյանին եւ Էդգար Նիկոյանին ծեծի արդյունքում մարմնական վնասվածքներ չեն պատճառվել:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ