26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Խայտառակ եզրույթ․ հրապարակվել է Սարսանգի ջրամբարի վերաբերյալ հակահայկական բանաձեւի նախագծի տեքստը

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) սոցիալական հանձնաժողովի կողմից ընդունված, ԵԽԽՎ նիստի օրակարգում ներառված Սարսանգի ջրամբարի վերաբերյալ հակահայկական բանաձեւի նախագծի տեքստը հրապարակվել է ԵԽԽՎ-ի կայքում։

Զեյուցում ամրագրված է խայտառակ՝ «ՀՀ-ն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը» եզրույթը, իսկ զեկույցի խորագիրն է «Ադրբեջանի սահմանային բնակչությունը միտումնավոր զրկված է ջրից»։

Այս հակահայկական զեկույցի հեղինակը Բոսնիայի և Հերցեգովինայի պատվիրակ Միլիցա Մարկովիչն է:

Զեկույցում նշվում է, որ Սարսանգի ջրամբարն իբր թե գտնվում է «Ադրբեջանի այն տարածքներից մեկում, որն օկուպացվել է Հայաստանի կողմից», ինչպես նաեւ այն, որ  ջրամբարի վատ վիճակը կարող է տարածաշրջանային խոշոր աղետի եւ անգամ մարդկային զոհերի բերել։

Եւ վերոնշյալի հիման վրա նախագծում պահանջվում է հայկական զինված ուժերի դուրսբերումը այդ տարածքներից, ինչպես նաեւ այն, որ  անկախ փորձագետները պետք է հնարավորություն ստանան հետազոտել ջրամբարի իրավիճակը։

Նշվում է նաեւ, որ Վեհաժողովը դատապարտում է հայկական պատվիրակությանը և ՀՀ իշխանություններին այն բանի համար, որ զեկույցի պատրաստման ընթացքում չեն համագործակցել զեկուցողի հետ:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ