28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Այդ մենք չէ, որ պետք է ներողություն խնդրենք․ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայյիփ Էրդողանը CNN International-ին հարցազրույց է տվել, որում ասել է, որ Թուրքիան չի պատրաստվում ներողություն խնդրել Ռուսաստանից Սիրիայում խոցված ռուսական ռազմական ինքնաթիռի համար:
«Կարծում եմ, եթե կա մի կողմ, որը պետք է ներողություն խնդրի, դա մենք չենք: Պետք է ներողություն խնդրեն նրանք, ովքեր խախտել են մեր օդային տարածքը»,- հայտարարել է Թուրքիայի նախագահը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Թուրքիան նույնիսկ ներողություն չի խնդրել կամ փոխհատուցում առաջարկել իր այս քայլի համար:

Էրդողանն իր հարցազրույցում ասել է, որ եթե այսօր էլ նույնպիսի օդային խախտում լինի, Թուրքիան նույն պատասխանն է տալու, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։

«Ամբողջ աշխարհը ճիշտ համարեց մեր քայլը, սակայն դա սկսեց ազդել երկու երկրների միջեւ քաղաքական-տնտեսական ոլորտներին, ինչը սխալ ենք համարում։ Այդ հարցում պետք է ինքն իրեն հաշիվ տա խախտում անողը, ոչ թե երկիրը, որի սահմանը խախտել են»,-ասել է Էրդողանը։Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր

Իսկ ահա France24 հեռուստաալիքին տված հարցազրույցում Էրդողան ասել է, որ ինքն առաջարկել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հանդիպել նոյեմբերի 30-ին Փարիզում՝ Կլիմայի խնդիրների շուրջ միջազգային կոնֆերանսի շրջանակներում:

Էրդողանը ասել է, որ առաջարկը փոխանցվել է Պուտինին, սակայն նրանից դեռ պատասխան չկա:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ