10 Օգոստոսի, Կիրակի, 2025
KFC

Եղանակային ռեկորդ է գրանցվում

«Հանրապետության տարածքը վերջին երեք օրերին գտնվում է Աֆրիկայից ներթափանցած արևադարձային տաք օդային զանգվածների ազդեցության գոտում, ինչի արդյունքում երեկ մի շարք շրջաններում գրանցվել են ռեկորդային բարձր ջերմաստիճաններ»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց ՏԿԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

Սուրենյանն ասաց, որ այս ժամանակահատվածում ամենաբարձր ջերմաստիճանը գրանցվել է նոյեմբերի 22-ին  Կապանում +22  (1966թ   +21,6), Իջևանում +20,5 (1963թ   +20,3), նշված գոտիներում օդի օրական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր է 7-10 աստիճանով: Արարատյան դաշտում և Երևանում սառը օդի լճացման արդյունքում տաք օդային զանգվածների ազդեցությունը  թուլ է արտահայտվել, այստեղ երեկ գրանցվել է +13…+14 աստիճան տաքություն:

Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալն ասաց, թե անտիցիկլոնի և տաք օդային զանգվածների ազդեցությունը կպահպանվի ամողջ շաբաթվա ընթացքում, առաջիկա հինգ օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ և բարձր ջերմային ֆոն, նոյեմբերի 26-27-ին 3-4 աստիճանով կբարձրանան նաև գիշերային ջերմաստիճանները, ինչի արդյունքում մայրաքաղաքում և Արարատյան դաշտում գիշերը նույնպես ջերմաստիճանը կընդունի դրական արժեքներ:

25

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ