23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Հույների ու ասորիների պատասխանը հիմնականում «այո» է

Այսօր «Հենարան» մամուլի ակումբում «Ինչպե՞ս են վերաբերում սահմանադրական բարեփոխումներին ՀՀ ազգային փոքրամասնությունների համայնքները» թեմայով մամուլի ասուլիսին բանախոսությամբ հանդես եկան «Պոնտի» հունական ՀԿ խորհրդի անդամ Արայիկ Գրիգորյանը և Հայաստանի ասորական կազմակերպությունների «Խայադթա» ֆեդերացիայի նախագահ Իրինա Գասպարյանը:

«Պոնտի» հունական ՀԿ խորհրդի անդամ Արայիկ Գրիգորյանը նշեց, որ հունական համայնքում մեծամասնությունը «Այո»-ի կողմնակիցն է. «Հիմնականում «Այո»-ի կողմնակիցն ենք, բայց այդ «Այո»-ն պետք չէ որևէ անձի հետ կապել: Չնայած այստեղ երկակի հարց է առաջնում. ի՞նչ է տալու մեզ պառլամենտական հանրապետությունը և ի՞նչն է  մեզ խանգարում այսօր»»:

Պրն Գրիգորյանը հավելեց, որ լրացնելու շատ հարցեր կան, և, բացի իրենցից,  ոչ ոք չի կարող լավ ներկայացնել այդ համայնքում առկա խնդիրներն ու հոգսերը. «Կարծում եմ` սահմանադրությունը բերվում է ժամանակի շնչին համահունչ: Մեր համար շատ կերտեր, ընկալման առումով,  բարդ է՝ ելնելով ազգային մենթալիտետից»,- եզրափակեց բանախոսը:

Հայաստանի ասորական կազմակերպությունների «Խայադթա» ֆեդերացիայի նախագահ Իրինա Գասպարյանն էլ հստակորեն չնշեց, թե իրենք կողմ են, թե դեմ. «Սա մեր գաղտնի քվերակության իրավւոնքն է: Բայց կարող եմ ասել, որ դրական տրամադրվածություն կա»:

Տիկին Գասպարյանը հավելեց նաև, որ որպես ՀՀ քաղաքացի ուսումնասիրել է նախագիծը. «Մի քանի անհանգստացնող հոդվածներ կան: Մանսավորապես 37-րդ հոդվածը` կապված երեխայի և ծնողների հարաբերությունը կարգավորող իրավունքի հետ: Ըստ իս` սա արտասահմանից է ներմուծվում, որն ընտանիքի քայքայմանն ուղղված»

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ