11 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ո՞րտեղ էր “Կենտրոնի” Պետրոսը պատերազմի ժամանակ

Կենտրոն հեռուստաընկերության  “Ուրվագիծ” հաղորդաշարի հեղինակ Պետրոս Ղազարյանը Ejournal-ում անդրադարձել է Գարեգին Նժդեհին` մասնավորապես ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար, “Հայոց արծիվներ”-ի նախագահ Խաչիկ Ասրյանի Նժդեհից “թխված” մտքերին:

“Իսկ այսօր Նժդեհին վարկաբեկողների պակաս չկա: Նժդեհյան գաղափարախոսությունը կրող, կուսակցական զնաչոկները նույնիսկ գիշերանոցներին փակցրած,անսկզբունք երիտկարիերիստները, Լեռնահայաստանի երկու սյուները, գողական մարզպետը եւ գաղափարակիր Խաչիկ Ասրյանը , որ Նժդեհից թխել է եռամիասնության գաղափարը եւ քծնանքի համար ավելացրել նախագահին՝ իրեն պատկերացնելով ժամանակակից Նժդեհ:

Կլիպմեյքերը, որ տաղտկալի կլիպեր նկարելուց հետո անցել է Նժդեհի մասին ֆիլմ նկարելուն: Եվ վերջիվերջո, մենք բոլորս մեր հարմարվողականությամբ եւ օտարվածությամբ հայրենիքից”,-գրել է Պ. Ղազարյանը:

Ծննդով քաջարանցի, “Ֆեյսբուքի” օգտատեր Սասուն Մանուկյանը արձագանքել է`Պետրոսին` մասնավորապես փորձելով պարզել, թե ուր էր Պետորսը պատերազմի տարիներին: 

“Որ նախկին ՀՅԴ անդամ Գարեգին Հարությունյանը /ՆԺԴԵՀ/ դարձել է մերօրյա, այն էլ իշխող կուսակցության գաղափարախոս` վատ չէ, գուցե նույնիսկ արժանի հատուցում է նրա նվիրական գործունեությանը, բայց որ սկսում ենք շահարկել ու պատմական անցյալին մերօրյա իրողություններով գնահատականներ տալ աբսուրդ է. կամ այդ, որ կուսակցությունն է, որ թերություններ չունի՞. ցավոք մեզանում գործում է անգամ գաղափարական մրցակիցներին ամեն գնով “ոչնցացնելու” մոլուցքը եւ միաժամանակ նույն ոգով սկսում ենք հանդուրժողականությունից խոսել….Ի՞նչու գնահատականներ տալուց պիտակավորում ենք , այդ մեր որ առավելությա՞ն համար:

Օրինակ ես հիմա ուզում եմ իմանալ որտեղ էր Պետրոսը պատերազմի ժամանակ, մեր մարզպետն ու Խաչիկը առաջին գծում էին, որ աստված չանի պատերազմ լինի էլի այնտեղ կլինեն, բա ի՞նքը”,-գրել է Սասուն Մանուկյանը:

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ