Պաշտպանում ենք Մինսկի խմբի համանախագահների ջանքերը․ Բրինք

ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Բրիջիթ Բրինքը այսօր հանդիպել է լրագրողներին։
Նա անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին ու նշել, որ իրենք աջակցում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ լարվածությունը թուլացնելու ջանքերին։
«Ես և մեր դեսպանը աշխատում ենք և սատարում ենք համանախագահների ջանքերը, որոնք ուղղված են բռնություններից խուսափելուն»,-ասաց նա:
Նա ասել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբն աշխատում է աջակցել բանակցային գործընթացին, ինչն ի վերջո կբերի հակամարտության կարգավորմանը:
«Տեղյակ ենք, որ վերջերս եղել են բռնության դրսևորումներ, համանախագահների կողմից հայտարարություն է եղել, որտեղ ասված է, որ ծանր զենքի կիրառումն անընդունելի է, կոչ է արել կողմերին հարգել հրադադարը։ Մենք սերտորեն աշխատում ենք դեսպան Ուորլիքի հետ և պաշտպանում Մինսկի խմբի համանախագահների ջանքերը»,- ասաց նա։