19 Ապրիլի, Saturday, 2025
KFC

Երևանին ամեն ինչ, Վանաձորին` ի՞նչ /ֆոտո/

Լոռու մարզկենտրոն Վանաձորին տոնական տրամադրություն հաղորդելու համար հատկացվել է 2 միլիոն 400 հազար դրամ: Այս գումարով են հոգացել քաղաքի ամանորյա միջոցառումների, հրավառությունների, տարբեր նվերների, տոնածառի ու դրա զարդարանքների համար նախատեսված ծախսերը: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց Վանաձորի քաղաքապետարանի մշակույթի բաժնի պետ Գագիկ Աղաբաբյանը:

Վերջինս հայտնեց, որ այս տարի ձեռք են բերվել նոր խաղալիքներ և լույսեր: Մեկնաբանելով վանաձորցիների դժգոհությունները, որ տոնածառը նախորդ տարվա կրկնությունն էր՝ Աղաբաբյանն ասաց.

՛՛Այս տարվանն ավելի լավն էր, քան նախորդ տարվանը, որովհետև խաղալիքներ են ավելացել, նաև լույսեր, նույնը չէր կարող լինել՛՛: Սակայն նա համաձայնեց, որ տոնածառի վրա հին խաղալիքներ ևս տեղադրված են եղել:

Իսկ այն, որ գլխավոր հրապարակում ձևավորված տոնածառն ու  1-2 փողոցների վրա տեղադրված սակավաթիվ լույսերն էին միայն, որ տոների մասին էին վկայում, բաժնի պետի խոսքով՝ բյուջեի խնդիրն է:

՛՛Եթե 20 միլիոն լիներ կամ 130 միլիոն Երևանի պես, այդքան գումար կծախսեինք, ինչքան մեր հնարավորություններն են  եղել, այդքան ենք ծախսել՛՛,-ասաց Աղաբաբյանը:

Հիշեցնենք, որ ամանորյա ծախսերի համար այս տարի մայրաքաղաքին բյուջեից հատկացվել է 20 միլիոն դրամ: Երևանի քաղաքապետարանին ամանորյա ծախսերի համար գումար էին հատկացրել նաև գործընկերները:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ