02 Հունիսի, Երեքշաբթի, 2026
KFC

Շարլ Ազնավուրն արժանացել է Բելգիայի Թագի շքանշանի ասպետի կոչմանը

Հանրահայտ շանսոնյե Շարլ Ազնավուրն արժանացել է Բելգիայի Թագի շքանշանի ասպետի տիտղոսին։ Ինչպես տեղեկացնում է երգչի պաշտոնական ֆեյսբուքյան էջը, նա այդ կոչմանն արժանացել է նոյեմբերի 16-ին Բելգիայում` Բրյուսելի Egmont Palace-ում:

Շառլ Ազնավուրը շնորհակալություն է հայտնել Բելգիային,ասել է, որ Բելգիան «մշտապես ունեցել է հիասքանչ հանդիսատես»: Արարողության ընթացքում մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգել են Փարիզի ահաբեկչության հետևանքով զոհվածների հիշատակը:

Թագի շքանշանը Բելգիայի արքայական պետական պարգևն է: Այն ստեղծվել է 1897 թվականին:

KFC

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ