23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Մոսկվա-Երևան ավտոբուսի վարորդին մեղադրանք է առաջադրվել

ՌԴ Տուլայի շրջանում ավտովթարի ենթարկված Մոսկվա-Երևան ավտոբուսի վարորդին մեղադրանք է առաջադրվել: Այդ մասին ՌԴ ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությանը հղում անելով՝ գրում է Tass գործակալությունը։

Ավտոբուսի վարորդը մեղադվում է «Տրանսպորտային միջոցի շահագործում, որը հանգեցրել է 2 և ավելի անձանց մահվան» հոդվածով, նրան մինչև 7 տարվա ազատազրկում է սպառնում։ Ավելի վաղ Տուլայի դատարանը վարորդին մինչեւ մյուս տարվա հունվարի 3-ը կալանքի տակ առնելու արտոնություն էր տվել։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 3-ին Տուլայի տարածաշրջանում Մոսկվա-Երևան երթուղու «Կինգ Դելյուքս» ՍՊԸ տրանսպորտային ընկերությանը պատկանող «Higer» մակնիշի 510 OP 61 պետհամարանիշով ավտոբուսը դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել: Պատահարի հետևանքով զոհվել է Հայաստանի 9 քաղաքացի, տուժել է 43-ը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ