23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Արցախը երբեք Ադրբեջանի մաս չի լինի. Բակո Սահակյան

Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը Regnum լրատվական գործակալությունում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է, որ Արցախը երբեք Ադրբեջանի մաս չի լինի։

Մոսկվայում Արցախի օրերին նվիրված մամուլի ասուլիսում նա ասել է, որ մի շարք եվրոպական և ամերիկյան քաղաքներ և նահանգներ, այդ թվում` Լոս Անջելեսը, ինչպես նաև ավստրալական Նոր Հարավային Ուելս նահանգն արդեն ճանաչել են Լեռնային Ղարաբաղի` ինքնորոշման իրավունքը:

«Ինչ վերաբերում է պետությունների կողմից ճանաչմանը, ապա դա ժամանակի և քրտնաջան աշխատանքի հարց է։ Մենք ձգտում ենք կայուն և սերտ հարաբերություններ ունենալ բոլոր այն երկրների հետ, որտեղ մենք սփյուռք ունենք»,-նշել է Բակո Սահակյանը:

Խոսելով սահմանում տիրող իրավիճակի մասին, նախագահ Սահակյանն ընդգծել է, որ ի տարբերություն Ադբրեջանի, ԼՂՀ-ն փորձում է անել ամեն ինչ, որպեսզի նվազի լարվածությունը և խթանի միջազգային միջնորդների ջանքերին:

Բակո Սահակյանը անդրադարձել է նաեւ ահաբեկչության դեմ պայքարին ու նշել, որ Ստեփանակերտի օդանավակայանը կարող է օգտագործվել Սիրիայում ՌԴ-ի ռազմատիեզերական ուժերի կողմից իրականացվող հակաահաբեկչական գործողությունների համար։

«Արցախը պատրաստ է մասնակցել միջազգային ահաբեկչության դեմ պայքարին։ Երբ Ստեփանակերտի օդանավակայանը շահագործվի, Լեռնային Ղարաբաղը պատրաստ է Ռուսաստանի հետ քննարկել տվյալ ենթակառուցվածքի օգտագործման հարցը»,- մեջբերում է ԼՂՀ նախագահի խոսքերը  Regnum-ը։

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ