Լալա Մնացականյանը կմիանա՞ «ոչ»-ի ճակատին

ՀՀ վաստակավոր արտիստ, վերջին սոցիալական ընդվզումների ակտիվ մասնակից Լալա Մնացականյանից Henaran.am-ը հարցրեց` ո՞ր ճակատում է այս անգամ, արդյո՞ք պատրաստվում է միանալ «Ոչ»-ի ճակատին:
Պարզվում է` դերասանուհին դեռևս չի կողմնորոշվել այս հարցում. «Ինձ համար այդ փոփոխությունները մի փոքր անհասկանալի են: Անկեղծ ասած` լավ չեմ պատկերացնում, թե ի՞նչ են ենթադրում սահմանադրական փոփոխությունները: Դրա համար որևէ հստակ բան չեմ կարող ասել: Ես պետք է հասկանամ, թե ինչ է կատարվում, ինչ-որ կոնկրետ բան պետք է լինի:
Դրա համար չեն կարողանում կողմնորոշվել: Իսկ եթե գտնեմ, որ այդ փոփոխությունները սխալ են, ապա, այո, կպայքարեմ ընդդեմ այդ փոփոխությունների, բայց հիմա ստույգ տեսակետ չունեմ»: