26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Խելացի, շնորհքով աղջիկ է. Արթուր Աբրահամն` իր ընտրյալի մասին

WBO վարկածով աշխարհի չեմպիոն, Գերմանիայի դրոշի տակ հանդես եկող հայազգի բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը դեռևս չի ցանկանում հայտարարել, թե ով է նրա ընտրյալը: Այս մասին Արթուրն ասաց Henaran.am-ի հետ զրույցում:

Հիշեցնենք, որ շատ էր խոսվում, թե աշխարհի չեմպիոնի սիրած էակը հաղորդավարուհի Գոհար Գասպարյանն է: Արթուրից հետաքրքրվեցինք, թե իրոք դա այդպես է:  ”Այդ մասին ընդհանրապես ոչ մի բան չեմ ասի”,-ասաց նա: Սակայն փոխարենը Արթուրը պատմեց, որ իր ընտրյալը բնավորությամբ շատ համեստ է, և ”խելացի ու շնորհքով աղջիկ է”:

Բռնցքամարտիկի խոսքով` իր սիրելին միշտ հետևում է իր մենամարտերին: Հարցին, թե արդյոք նա էլ է մենամարտերի ընթացքում տանջվում այնպես, ինչպես Արթուրի ծնողները,  բռնցքամարտիկը ժպտալով պատասխանեց. ”Նայում է, հա, իհարկե, բայց ծնողի չափ դժվար թե տանջվի”: 

Հավելենք, որ Արթուրը հայտարարել է` հավանաբար կամուսնանա 2013 թ-ին: Մեզ հետ զրույցում Արթուրը նշեց նաև, որ ոչ միայն ինքն է ցանկանում, այլև իր մայրիկն է ուզում, որ ինքն ամուսնանա: ”Ես էլ եմ նեղվում, մայրիկս էլ, կցանականամ ընտանիք ստեղծել, իհարկե”,-ասաց Արթուր Աբրահամը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ