19 Ապրիլի, Saturday, 2025
KFC

Ի՞նչու Լֆիկի “սիթին”. Հայկական ժամանակ

Հայաստանում Քուվեյթի արտակարգ եւ լիազոր դեսպանը երեկ ՀՀ սփյուռքի նախարարությունում 100 հազար դոլարի օգնության հավաստագիր է հանձնել “Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն” հասարակական կազմակերպությանը: 

Ըստ “Հայկական ժամանակ”-ի, դա նշանակում է, որ ՀՀ-ում գտնվող, հազար սիրիահայ ընտանիքներ կստանան 20 հազարական դրամ պարունակող քարտեր, որոնցով կարող են առեւտուր անել: 

Խնդիրն այն է, որ այդ քարտերով կարելի է առեւտուր անել բացառապես ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող “Երեւան սիթի” սուպերմարկետներից: Ըստ դեսպանի, խանութների ցանցն ընտրել է նախապես Քուվեյթից Երեւան եկած պատվիրակությունը: Հենց նույն “սիթիներից” առեւտուր անելու քարտեր եւս 500 սիրիահայի բաժանել է նաեւ Հայ Առաքելական եկեղեցուն կից “Եկեղեցիների համաշխարհային խորհրդի կլոր սեղան” կազմակերպությունը: 

“Եթե որեւէ մեկն ունի տրամաբանական բացատրություն, թե ինչու ուղղակի գումարը չեն տալիս, որ իրենք ընտրեն՝ ինչպես ծախսել, այլ պարտադրում են այդ գումարը թողնել հենց “Երեւան սիթիում”, հաճույքով կլսենք այդ բացատրություն”,- եզրափակում է թերթը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ