07 Մայիսի, Ուրբաթ, 2021
KFC

Երեխաների մեկ երրորդն է նախաճաշում դպրոց գնալուց առաջ. ԱՆ

23

ՀՀ ԱՆ աշխատակազմի հանրային առողջության և երեխաների առողջության պահպանման բաժինների ղեկավարները հանդիպեցին Պարենի համաշխարհային ծրագրի /ՊՀԾ/ հրավերով Հայաստան ժամանած ՊՀԾ տարածաշրջանային գրասենյակի սնուցման հարցերով խորհրդատու Միշել Դուրային` կազմակերպության աջակցությամբ իրականացվող «Դպրոցական սնունդ» ծրագիրը և ծրագրին առնչվող սնուցման ու սննդի հարստացման առանձին հարցեր քննարկելու համար:  Այս մասին հայտնում է ԱՆ լրատվական ծառայությունը:

Նախարարության ներկայացուցիչներն ընդգծեցին դպրոցական ճաշերի տրամադրման բացարձակ անհրաժեշտությունը, նկատի ունենալով, որ զգալի թվով երեխաների սնուցման վիճակն անբավարար է և, որ երեխաների մոտավորապես մեկ երրորդն է նախաճաշում դպրոց գնալուց առաջ: Ուստի, դպրոցական ճաշերն են ապահովում բազմաթիվ երեխաների ամենօրյա սնունդը և սնուցումը:

Հանրային առողջապահության համապարփակ քաղաքականության մեջ կարևորվեց սննդի հարստացումը` որպես սննդարար միկրոտարրերի անբավարարության հաղթահարման արդյունավետ ռազմավարություն:

ՊՀԾ ներկայացուցիչն ընդգծեց սնուցման որակի կարևորությունն ազգային դպրոցական սննդի ծրագրում, և այն աստիճանաբար ծրագրում ինտեգրելու անհրաժեշտությունը` սկսելով նախ և առաջ չոր թխվածքաբլիթներից ու հյութից, անցնելով առավել սննդարար ու բազմազան տաք կերակրի: Նա փաստեց, որ կազմակերպության ակտիվ ջանքերի շնորհիվ շատ դպրոցներ արդեն անցնում են տաք սննդի։

Հանդիպման մասնակիցները քննարկեցին նաև ՀՀ կառավարության ալյուրի պարտադիր հարստացման ռազմավարությանը վերաբերող հարցեր: Միշել Դուրան առաջարկեց հանրային տեղեկատվությունը լրացնելու մի շարք միջոցներ, այդ թվում առողջության վրա սննդի հարստացման բարերար ազդեցության միջազգային հարուստ փորձին ծանոթանալու, և սննդի հարստացմանը նվիրված միջազգային գիտաժողովների և այլ միջոցառումների հայ մասնագետներին առավել ակտիվորեն ներգրավելու միջոցով:

Կողմերը պայմանավորվեցին շարունակել համագործակցությունը սննդի հարստացման ոլորտում` համապատասխան օրենքների և լավագույն փորձի վերաբերյալ հրապարակումների փոխանակման միջոցով:

KFC

Արխիվ

Մայիսի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ