Թոփ-5 ամենաշոկային հարսանեկան զգեստները /ֆոտո/
Հարսանեկան զգեստ ընտրելիս յուրաքանչյուր մարդ ցանկանում է լինել յուրօրինակ եւ անկրկնելի: Եթե դու աստղ ես, այդ ցանկությունն ավելի մեծ է: Ահա եւ թոփ-5 հարսանեկան ամենայուրօրինակ զգեստները:
Հայտնի մոդել, դերասանուհի, “Playboy”-ի աստղ Պամելա Անդերսոնը Քիդ Ռոքի հետ հարսանիքին որպես հարսանեկան զգեստ ընտրել էր սպիտակ…լողազգեստ: Դա յուրօրինակ էր եւ անհավանականորեն սեքսուալ: Չնայած հյուրերից գրեթե ոչ ոք չզարմացավ Պամելայի տեսքից: Խնջույքի ընթացքում Պեմը իր “հարսանեկան զգեստը” փոխեց կարճ ջինսե շորտի եւ տոպի:
Անդերսոնի եւ Ռոքի հարսանիքը կայացավ ֆրանսիական Սեն-Տրոպե հանգստավայրի ափին` շքեղ զբոսանավի վրա: Նորապսակներին այնքան դուր եկավ հարսանիքը, որ նրանք որոշեցին 3 անգամ այն նշել` Դեյտրոյթում, Մալիբուում եւ Նեշվիլում:
Յուրօրինակությունների սիրահար Փինքը եւս տարբերվեց իր հարսանիքին: Երգչուհին սեփական հարսանիքին ներկայացավ շքեղ սպիտակ զգեստով, որը զարդարված էր սեւ գոտիով: Բացի այդ, Փինքը սգո սեւ ժապավենով էր զարդարել նաեւ իր հարսանեկան սանրվածքը: Նման յուրօրինակ զգեստի հեղինակը Մոնիկ Լյուլյերն էր, ով ավելի քան 10 տարի զբաղվում է հարսանեկան զգեստների դիզայնով:
Սկանդալային երաժիշտ Մերիլին Մենսոնի ոչ պակաս հայտնի ընկերուհին` պարուհի Դիտա Ֆոն Թիզը, որպես հարսանեկան զգեստ ընտրել էր մուգ մանուշակագույն շքեղ զգեստ` գեղեցիկ քողով եւ հետաքրքիր գլխարկով: Նրա ընտրությունը շատ ներդաշնակ էր Մենսոնի շպարի եւ հանդիսության գոթական ոճի հետ:
Լեգենդար ռոք երաժիշտ Կուրտ Քոբեյնը եւ նրա կինը` Քորտնի Լավը, եւս սիրում էին շոկի ենթարկել հանրությանը: Այս հայտնի զույգի հարսանիքը եւս բացառություն չդարձավ: Փեսացու Քոբեյնը հանդիսությանը հայտնվեց ֆլանիլե գիշերազգեստով, իսկ հարսնացուն` հին ժանյակավոր զգեստով: Ճիշտ է, այն այնպիսի տեսք ուներ, որ կարծես թե Քորտնին այն “second hand”-ից էր ձեռք բերել:
Հայտնի մոդել Սինդի Քրոֆորդը հարսանիքին հագել էր շատ կարճ սպիտակ զգեստ` “John Galiano”-ից: Չնայած այն ավելի շատ գիշերային զգեստ էր հիշեցնում: Հասարակ, սակայն` շատ յուրօրինակ: Բացի այդ, Սինդին շատ հարմար զգեստ էր ընտրել հանդիսության համար, քանի որ այն տեղի էր ունենում լողափին: