29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Առողջապահության նախարարությունը զգուշացնում է

2

2015 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է սնկից թունավորման 46 դեպք՝  67 տուժածով, 1 մահվան ելքով: Նշենք, որ տուժածներից 15-ը մինչև 14 տարեկան են։ Այս մասին տեղեկացնում է ԱՆ լրատվական ծառայությունը: Մահվան դեպքն արձանագրվել է նոյեմբերի 4-ին։ Արմավիրի մարզի Լեռնագոգ գյուղի բնակիչը հոկտեմբերի 27-ին սննդում օգտագործել է իր իսկ կողմից հավաքված սունկ, որն էլ հանդիսացել է թունավորման և մահվան պատճառ:

ՀՀ առողջապահության նախարարությունը կրկին զգուշացնում է՝

  • սննդում չօգտագործել հավաքած սունկ կամ օգտագործելուց առաջ խորհրդակցել մասնագետների հետ
  • չգնել և սննդում չօգտագործել անծանոթ և անհայտ ծագման սունկ
  • սննդում չօգտագործել հում սունկ
  • սունկ գնել միայն շուկայից և խանութներից` իրավասու մարմնի կողմից տրված փաստաթղթի առկայության դեպքում
  • չգնել խառը, չտեսակավորված սունկ: Չի թույլատրվում խառը սնկի վաճառքը, այն պետք է տեսակավորված լինի
  •  չհավաքել սունկ, որն աճում է ավտոճանապարհների և երկաթգծերի մոտակայքում, քանի որ սնկում կուտակվում են թունավոր նյութեր և այն դառնում է օգտագործման համար ոչ պիտանի:
  • ցանկալի չէ սնկի օգտագործումն ալկոհոլի հետ, քանի որ սպիրտը նպաստում է օրգանիզմում թույների արագ ներծծմանը:

Սնկից թունավորման ախտանշանները կարող են ի հայտ գալ սննդում սնկի օգտագործումից հետո 1.5-2 ժամ անց: Թունավորման նախնական ախտանշաններն են՝

  • սրտխառնոց
  • փսխում
  • սուր ցավեր որովայնի շրջանում
  • ջերմություն
  • ստամոքի և բարակ աղու բորբոքում
  • գլխապտույտ

Դրանց ի հայտ գալուն պես անհրաժեշտ է անհապաղ դիմել բժշկի:

 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ