18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լավ է՝ գոնե չեն սպանել. մանրամասներ Գեղակերտի ավազակային հարձակումից

Արմավիրի մարզի Գեղակերտ գյուղում,  երեկ՝ նոյեմբերի 6-ին,  երեկոյան ավազակային հարձակում է եղել:

Երկու  դիմակավորված քաղաքացիներ մտել են Խաչատրյանների բնակարան և կապկպելով ու ծեծի ենթարկելով ամուսիններին  թալանել են նրանց բնակարանը:

Գեղակերտի գյուղապետը՝ Սերյոժա Առաքելյանը  Henaran.am-ի հետ զրույցում,  ներկայացրեց կատարվածի մանրամասները.

«Տարիքով մարդ ու կին են: 82-ամյա Հրաչյա և 79-ամյա Կասյա Խաչատրյանների երեխաները Ռուսաստանում են ապրում, այնտեղից գումար են ուղղարկում, դա է երևի եղել պատճառը, որ մտածել են տանը գումար կլինի: Այդպես էլ եղել է, մտել են տուն, տակնուվրա արել ամբողջ տունը, ինչքան գումար եղել է՝ վերցրել են, ոսկեղենն էլ են տարել»,-ասաց գյուղապետը:

Գյուղապետի փոխանցմամբ՝  Կասյա Խաչատրյանը  վատառողջ է, ամուսինն էլ այդ ծեծից հետո իրեն վատ է զգում, ծակոցներ ունի. «Մենք չենք բացառում, որ իմացող որևէ մեկը կլինի գյուղից, լավ է՝ գոնե չեն սպանել, միայն կապկպել են ու տենց կապած թողել գնացել են»,-հավելեց գյուղապետը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ