Սալոր ուտելու 5 պատճառ
Ահա 5 պատճառ՝ սալոր հաճախ ուտելու համար։
Դիետիկ է
Սալորը ամենադիետիկ մրգերից մեկն է. չնայած որ բավականին քաղցր է, այն ընդամենը 100 գրամի մեջ 30 կալորիա է պարունակում: Այնպես որ, նիհարել ցանկացողները կարող են խնձորի հետ մեկտեղ նաեւ սալոր ուտել: Այն նաեւ ճարպակալմամբ եւ նյութափոխանակության խանգարումներով տառապող մարդկանց են խորհուրդ տալիս օգտագործել:
Օգտակար է սրտանոթային համակարգի համար
Կարծիք կա, որ սալորի բաղադրության մեջ մտնող նյութերը ավելորդ խոլեստերինը անոթներից դուրս բերելու եւ արյունը աթերոսկլերոտիկ գոյացություններից մաքրելու հատկություն ունեն: Բացի այդ, սալորը հատուկ նյութերով է հարուստ, որոնք անոթներով արյան հոսքը բարելավելու եւ տրոմբների գոյացումը կանխարգելելու հատկանիշներով են հայտնի:
Սալորը կարող է նաեւ էրիթրոցիտների սինթեզ խթանել, այդ իսկ պատճառով ակավարյունությամբ տառապող մարդկանց խորհուրդ է տրվում անպայման սալոր ուտել:
Օգտակար է երիկամային հիվանդությունների համար։
Երիկամների եւ միզասեռական համակարգի մի շարք հիվանդությունների դեպքում սալորը նույնպես կարող է շատ օգտակար լինել. բաղադրիչներից մեկի՝ կալիումի շնորհիվ այն ավելորդ աղերն ու հեղուկը երիկամներից դուրս է բերելու հնարավորություն է ընձեռում:
Նպաստում է մկանային աճին
Սալորը պետք է անպայման նաեւ սպորտով եւ ֆիզիկական աշխատանքով զբաղվող մարդկանց սննդակարգում ընդգրկված լինի: Բանն այն է, որ կալիումը եւս մեկ օգտակար հատկություն ունի՝ այն նյարդային իմպուլսների՝ նյարդա-մկանային հանգույցներին փոխանցումն է խթանում: Այնպես որ սալորը, կալիումի շնորհիվ, օգտակար է մկանների, դրանց աճի եւ զարգացման համար:
Վիտամիններով հարուստ է
Սալորը մի շարք՝ ողջ օրգանիզմի համար օգտակար վիտամիններ եւ միներալներ է պարունակում. մասնավորապես, կալիումն ու մագնեզիումը բարելավում են սրտի աշխատանքը, իսկ В խմբի վիտամիններն ու РР վիտամինը օգտակար են աչքերի եւ անոթների համար:
Իհարկե, սալորը մի շարք այլ օգտակար հատկություններ ունի, սակայն վերը նշվածներն արդեն բավական են՝ հենց հիմա մի քանի հատ սալոր ուտելու համար: