«ГОЛОС»-ի մասնակիցը ընկել է բեմի վրա /ֆոտո/
![](https://henaran.am/wp-content/uploads/2015/11/449fadfc78cca43d8885619e1c0c9ef2__475x230.jpg)
Ռուսական «ГОЛОС» նախագծի ամենավառ մասնակիցներից մեկը՝ 31-ամյա Կոնստանտին Ռաբոտովը, վատացել է բեմի վրա։ Մարզիչ Գրիգորի Լեպսի խմբի անդամը հաջողությամբ հաղթահարել է երկու փուլերը եւ երրորդ փուլի համերգի ժամանակ վատացել է։
Երգելիս մասնակիցը հանկարծ ընկել է բեմին ու մի քանի րոպե այդպես մնացել։ Համերգի կազմակերպիչներն անմիջապես շտապ օգնություն են կանչել, գրում է SUPER-ը։Պարզվել է լարվածությունից տղայի ճնշումը կտրուկ բարձրացել է։
«Երգի կեսից գլուխս սկսեց պտտվել, զգացի, որ չեմ կարողանում ինձ վերահսկել»,- պատմել է մասնակիցը։