Բնակիչները սարսափում են, չինովնիկները ասում են՝ պիտանի է
Հրազդան քաղաքի թիվ 54 շենքը մեկ “ոտքի” վրա է: Շենքը 80 բնակարան ունի: Բնակիչների պատմելով, ամեն երեկո սարսափով են լսում շենքի թափվող քարերի ձայնը: Տիկին Ռայան, որ շենքի ամենահին բնակիչներից է, պատմում է, որ շենքը անմխիթարական դարձավ հատկապես 88-ի երկրաշարժից հետո:Իսկ վախի զգացողությունը,որ մի օր քնելու են ու չարթնանան,առանց այդ էլ եղած հիվանդություններն ավելի է սաստկացնում: Բնակիչների պահանջը շատ չէ, նրանք էլ լավ գիտեն,որ իրենց տարհանելն ու բնակության այլ վայր տրամադրելը պարզապես երազանք է:
Բնակիչները միայն շենքի հիմքը ամրացնել են ցանկանում: Սակայն այս ամենի մեջ աբսուրդն ու ծիծաղելին տեղական պաշտոնյաների պատասխանն է:Նրանց համար անհասկանալի է բնակիչների խուճապը: Ըստ Հրազդանի բնակշահագործման վարչության պետ Շոթա Խաչատրյանի`շենքը ընդամենը 3-րդ աստիճանի վթարային է եւ ապրելու համար դեռ բավականին պիտանի:
Նշենք, որ այսուհետ՝ամեն կիրակի, Henaran.am-ը ներկայացնելու է “Կյանքը մարզերում” նախագիծը: