07 Մարտի, Ուրբաթ, 2025
KFC

Ոստիկանությունը բիզնես է անում

‘Աքիլես ավտովարորդների իրավունքների պաշպանության կենտրոն’ հասարակական կազմակերպության նախագահ Էդուարդ Հովհաննիսյանին անհագնստացնում է ոչ թե այն, որ ոստիկանությունը օրեր առաջ որոշում ընդունեց արագաչափերի մոտ տեղադրված զգուշացնող նշանները հեռացնել, այլ այն, թե որ իրավական ակտով է կատարվել արագաչափերի տեղադրումը: ‘Որ իրավական ակտով է նախատեսված արագաչափերի տեղադրումը: Կիրառման մասին ակտ կա, սակայն ինչու են հենց այն վայրերում դրվել, որտեղ տեղադրվել են’,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Հովհաննիսյանը: Ըստ նրա` արագաչափերը տեղադրված չեն այնտեղ, որտեղ որ պետք է տեղադրվեին:  Հովհաննիսյանի խոսքով` դրանք պետք է տեղադրել այնպիսի վտանագավոր վայրերում, որտեղ վթարները հաճախակի են լինում` այդ վայրերում պատահարները նվազեցնելու նպատակով: Օրինակ` Սևան-Երևան հայտնի ճանապարհահատվածում, տեղադրված են արագությունը սահմանափակող նշաններ, բայց դրանց կրկնողները, որոնք պետք է տեղադրված լինեն ճանապարհի մյուս կողմում ևս, բացակայում են: ‘Պետք է լինի նույն ճանապարհի կտրվածքով  կրկնող նշան, բայց միայն աջից է դրված, պետք է բաժանարար գոտում մեկը ևս դրվի’,-բարձրաձայնելով խնդիրը` նկատեց կենտրոնի տնօրենը: Հովհաննիսյանը համաձայնեց տեսակետի հետ, որ արագաչափերի միջոցով ոստիկանությունը բիզնես է անում:  ‘Բիզնես է էլի, բիզնեսը անում են վարորդների խախտման վրա, ով կարող է ասել, որ այդպես չէ, այսինքն` գտել են վարորդների թույլ կողմը, գիտեն, որ վարորդները սիրում են արագ երթևեկել’,-եզրափակեց նա:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ