13 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Տեսախցիկը ֆիքսել է Բաշկիրիայում հայերի սպանդի մանրամասները /վիդեո/

Համացանցում են հայտնվել տեսախցիկների ֆիքսած կադրերից, որոնց վրա երեւում են Բաշկիրիայում 7 հայերի ուղղությամբ կրակած անձինք։ Նրանք 8 հոգի են եղել: Տեսանյութը հրապարակել է ռուսական Lifenews-ը;

Կադրերում երեւում է, թե ինչպես է 02:44-ին «Հյուսիս» բազայի տարածքին մեքենա մոտենում, հետո դարպասից մարդիկ են ներս մտնում եւ դանդաղ շարժվում դեպի ավտոսերվիս: Նրանք մուգ հագուստով, գլխարկը քաշած գլխներին։

Նրանք անցնում են տեսահսկման խցիկի մոտով եւ 6 րոպե անց կրկին հայտնվում տեսախցիկում: Այս անգամ նրանք վազելով հետ են գնում, այսինքն՝ 5 րոպեի ընթացքում հարձակվել են, կրակ բացել ու փախել։

Հիշեցնենք, որ նախօրեին  Բաշկիրիայի Սալավաթ քաղաքում անհայտ անձինք գնդակահարել են 7 հայի, որոնցից մեկը՝ գործարար եւ  ավտոսերվիսի տեր Ա.Սարգսյանը՝ հիվանդանոցում մահացել է, մյուսները ծանր վիճակում են։

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ