02 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՀՀՇ-ն Արարատ Զուրաբյանն ու Դավիթ Շահնազարյանն են. Արամ Սարգսյան

Քիչ անց Կառավարության նիստերի դահլիճում կսկսվի “Հանրապետություն” կուսակցության համագումարը: Լրագրողները փորձեցին կուսակցության առաջնորդ  Արամ Սարգսյանից պարզել, թե ինչո՞ւ չեն հրավիրել ՀՀՇ-ին: Վերջինս շատ բուռն արձագանքեց, եւ ասաց, թե իրենք են որոշում ում հրավիրեն:

Henaran.am-ի լրագրողի այն դիտարկմանը, թե արդյո՞ք ՀՀՇ-ին “Հարապետությունը” գործընկեր չի համարում, ինչպես ասել էր Արամ Մանուկյանը, Սարգսյանը կարճ կապեց. “Դե մենք էլ մեր գործընկերներին ենք հրավիրել”: նա հավելեց, որ չեն հրավիրել նրանց, ում համագումարում քննադատելու են:

Արամ Սարգսյանն ասաց նաեւ, որ հրավիրված են Դավիթ Շահնազարյանը եւ Արարատ Զուրաբյանը.”նրանք են մեզ համար ՀՀՇ-ն”,-ասաց Արամ Սարգսյանը:

Այստեղ են “Ժողովրդավարական հայրենիք” կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը, “Ազատ դեմոկրատներից” Ալեքսանդր Արզումանյանը, “Ժառանգությունից” Րաֆֆի Հովհաննիսյանը, Դավիթ Շահնազարյանն, Արարատ Զուրաբյանը, Հրանտ Բագրատյանը, Սասուն Միքայելյանը: 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ