23 Փետրվարի, Կիրակի, 2025
KFC

Թուրքիայում երգիչին սպանել են հենց բեմի վրա՝ քրդերեն երգելու համար

Թուրքիայում Սելիմ Սերհադ անունով երիտասարդ երգիչը, ով հայտնի է քրդերեն երգերի կատարմամբ, դաժանորեն սպանվել է: Դեպքը տեղի է ունեցել Ստամբուլի Ավջըլար թաղամասի ակումբներից մեկում, գրում է Ermenihaber.am-ը:

Ըստ թուրքական «Sondakika»  լրատվական կայքի` այս մասին հայտնել է երգչի ընկերը՝ Օնուր Աքայը: Նա պատմել է, որ Սերհադին սպանել են քրդերեն երգելու համար՝ հենց բեմի վրա: Անհայտ անձինք հարձակվել ու դանակի մահացու հարվածներ են հասցրել երգչին:

Սելիմ Սերհադը 3 երեխաների հայր էր: Հատկապես հայտնի էր խաղաղության մասին իր երգերով:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ