3 օր՝ Հայաստանի հետ․ Vogue /ֆոտո/

Vogue հանրահայտ ամսագրի ռուսական բաժինը Հայաստանին նվիրված հոդված է տպագրել, որի գլխավոր հերոսուհին Victoria’s Secret-ի հրեշտակներից Ստելլա Մաքսվելն է։
«ԱՄՆ-ում բնակվող լուսանկարիչ Դեւիդ Մուշեղոնն առաջին անգամ Հայաստան ժամանեց մի քանի ամիս առաջ եւ հիացած էր իր պատմական հայրենիքով։ Դրա համար երբ մենք որոշեցինք ռուսական Vogue-ի համար ազգային հագուստներով ֆոտոսեսսիա անել, նա անմիջապես առաջարկեց գնալ Երեւան։
Այն երեք օրերի ընթացքում, երբ Vogue-ը Հայաստանում էր, հազարավոր լուսանկար է արվել։ Ձեր առջեւ է երկիրը՝ երեք օրում»,- ասվում է հոդվածում։
Նշենք, որ մոդել Ստելլա Մաքսվելը լուսանկարվել է Լուսիկ Ագուլեցու եւ Ջիվան Գասպարյանի հետ։