20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

ՄԻՊ-ն ակնկալում է, որ ԱԺ-ն հետամուտ կլինի

Այսօր Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը Ազգային ժողովի բոլոր խմբակցություններին և անկախ պատգամավորներին ներկայացրել է հարկային ոլորտի 16 օրենքների նախագծերի վերաբերյալ իր առաջարկությունների փաթեթը։

Առաջարկությունների փաթեթը ներառում է օրենքի նախագծերի բարեփոխման մի շարք առաջարկներ, մասնավորապես՝ օրենքի նախագծում հստակեցնել, որ հարկային մարմինը գույքի վրա կարող է արգելանք դնել միայն դատարանի որոշմամբ, իսկ անհետաձգելի դեպքերում կարող է կիրառել արգելանք, սակայն 24 ժամվա ընթացքում պարտավոր է իր կողմից կայացրած որոշումը ներկայացնել դատարան:

Շատ կարևոր է նաև երկարաձգել օրենքների նախագծերի ուժի մեջ մտնելու ժամկետները` 2013թ. հունվարի 1-ի փոխարեն սահմանելով պաշտոնական հրապարակումից հետո 30-օրյա ժամկետ, քանի որ հարկատուների համար նոր պարտավորություններ սահմանելիս հարկավոր է նախատեսել դրանք արդյունավետ իրականացնելու ողջամիտ ժամկետներ:

Անհրաժեշտ ենք գտնում նաև օրենքի նախագծում նախատեսել այն հանգամանքը, որ հարկային մարմնի աշխատակիցները ստուգման նպատակով կարող են վերցնել իրեր կամ անհրաժեշտ այլ նյութեր միայն այն դեպքերում, երբ ստուգման ընթացքում առաջանում է հիմնավոր կասկած, որ անձը թույլ է տվել խախտում, և այդ իրը կարող է էական նշանակություն ունենալ ստուգումների իրականացման համար: 

Ակնկալում ենք, որ Ազգային ժողովի խմբակցությունները և պատգամավորները հետամուտ կլինեն պաշտպանի կողմից ներկայացված առաջարկություններին:

Henaran.am-ին տեղեկացնում է ՄԻՊ գրասենյակը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ