18 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Կաշառքի գործով ոստիկաններ են բերման ենթարկվել

Արտաշատ քաղաքի մի բնակիչ դեկտեմբերի 12-ին ոստիկանության ներքին անվտանգության  վարչությունում հայտարարություն է տվել, որ ինքը նույն օրը, թմրանյութ օգտագործելու կասկածանքով, ատամնաբուժարանից բերման է ենթարկվել ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 3-րդ բաժանմունք, ապա տեղափոխվել նարկոլոգիական կենտրոն: Թմրանյութ օգտագործած լինելու հանգամանքը փորձաքննությամբ ի հայտ չբերելու և նրան քրեական պատասխանատվության չենթարկելու համար ոստիկանության ծառայողները նրանից պահանջել են 3000 դոլար, ինչին ինքը չի համաձայնել:

Քիչ անց ոստիկանության Երևան քաղաքի վարչություն է եկել նույն ատամնաբուժարանի բժիշկ Գևորգ Մարտիրոսյանը և ոստիկաններից մեկի հետ առանձնազրույցից հետո քաղաքացուն ասել, որ 2000 դոլար վճարելու դեպքում բոլոր հարցերը կարող են կարգավորվել: Ըստ պայմանավորվածության՝ 300 հազար դրամը պիտի տրվեր նույն օրը, իսկ մնացած գումարը՝ այսօր` դեկտեմբերի 13-ին:

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ, քաղաքացուց կաշառք ստանալու կասկածանքով, ոստիկանության ներքին անվտանգության վարչություն բերման են ենթարկվել բաժանմունքի պետ Վաղինակ Վարդանյանը և օպերլիազոր Գևորգ Գևորգյանը: Բերման է ենթարկվել նաև ատամնաբուժարանի բժիշկ Գևորգ Մարտիրոսյանը, իսկ ավագ օպերլիազոր Էդուարդ Զաքարյանը կանչով ներկայացել է ոստիկանություն:

Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՀՔԾ:

 

 

 

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ