20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Բերլուսկոնին պայմաններ է թելադրում

Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բերլուսկոնին հայտարարել է այն պայմանները, որոնց իրականացման դեպքում ինքը պատրաստ է հրաժարվել վարչապետի պաշտոնի ամբիցիաներից եւ աջակցել Մարիո Մոնտիի թեկնածությանն այդ պաշտոնում, հաղորդում է “Reuters”-ը:

Բերլուսկոնին խոստացել է աջակցել Մոնտիին այն դեպքում, եթե վերջինս առաջադրվի աջերի, այլ ոչ թե ձախերի  կոալիցիայի կողմից: Ներկա պահին Մոնտին հենց ձախ Դեմոկրատական կուսակցության կողմից մեծ աջակցություն ունի, որն էլ առաջատար է համարվում:

Ամեն դեպքում Բերլուսկոնին դեռեւս վարչապետի թեկնածու է համարվում իր “Ազատության ժողովուրդ” կուսակցության կողմից: Եթե Մոնտին համաձայնի  առաջադրվել ձախերի կողմից, ապա Բերլուսկոնին իր կուսացության կողմից կնշանակի Անջելինո Ալֆանոյին:

Հասարակությունն սկսել է քննադատել Բերլուսկոնիին` ենթադրելով, որ նախկին վարչապետը կորցրել է առողջ դատելու ունակությունը, քանի որ մի քանի օր առաջ նա ինքն էր քննադատում Մոնտիի վարած քաղաքականությունը եւ պնդում էր, որ ինքն է պայքարելու վարչապետի պաշտոնի համար:

Մոնտին, ով Իտալիայի վարչապետի պաշտոնն զբաղեցնում է 2011-ի նոյեմբերից, պատրաստվում է հրաժարական տալ, եթե խորհրդարանական կուսակցություններից երաշխիք ստանա, որ նրանք կընդունեն 2013-ի բյուջեն: Այն մասին, թե արդյոք նա կրկին կառաջադրի իր թեկնածությունը, Մոնտին առայժմ չի հայտնել:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ