Անկարան կրկին բողոքում է Ռուսաստանից. արտգործնախարարները խոսել են

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը քննադատել է Ռուսաստանի Դաշնությանը, որի ռազմական ինքնաթիռը Սիրիայում ռազմական գոծողություններ իրականացնելիս, թուրքական կողմի համոզմամբ` խախտել է իր օդային սահմանը, գրում է Ermenihaber.am-ը:
«Ռուսաստանի Դաշնությանը պատկանող մեկ ինքնաթիռ հեկտեմբերի 3-ին Հաթայի հարավային շրջանում խախտել է մեր օդային սահմանը: Այն բանից հետո, երբ մեր երկու F-16 կործանիչները ռուսական ինքնաթիռին նկատել են, վերջինս արդեն լքել է Թուրքիայի օդային տարածքը»,- ըստ «Hurriyet»-ի՝ ասված է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ:
Հայտարարության մեջ նաև նշվում է, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարարության խորհրդականի պաշտոնակատարը վերոնշյալի հետ կապված բողոք է ներկայացրել Թուրքիայում Ռուսաստանի դեսպանին:
Ռուսական ինքնաթիռի միջադեպի կապակցությամբ Թուրքիայի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Ֆերիդուն Սինրլիօղլուի և Սերգեյ Լավրովի միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել: Սակայն թուրքական աղբյուրը չի մանրամասնել հեռոխոսազրույցի բովանդակության մասին:
Հավելենք, որ Սինիրլիօղլուն միջադեպի հետ կապված զրույցել է ունեցել նաև ԱՄՆ-ի պետքարտուղղարի, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի արտաքին գործերի նախարարների հետ:
Աղբյուր` Ermenihaber.am