13 Հունվարի, Երեքշաբթի, 2026
KFC

Ձյունը կնպաստի սիբիրախտի դեպքերի կրճատմանը

Գեղարքունիքի մարզում օրերս  տեղացած ձյունը եւ ջերմաստիճանի որոշակի նվազումը կնպաստի սիբիրախտի դեպքերի նվազմանը: Այս կարծիքին են մասնագետները, քանի որ ինչքան էլ մարզպետարանի հանձնաժողովը հորդորել է անասուններին չհանել, գյուղացիները չեն ենթարկվել՝ նախընտրելով անասնակերը խնայելու նպատակով անասուններին հանել անտառ:

 Վարակված տարածքի հետ տեղի ունեցող շփումը բերել է բռնկումների նոր դեպքերի` նվազեցնելով սահմանված կարանտինի արդյունավետությունը:

Ներկայումս սիբիրյան խոց հիվանդության դեմ կրկնակի պատվաստումներ են ստանում Ակունքի եւ Մեծ Մասրիկի տնտեսությունների խոշոր եւ մանր եղջերավոր անասունները, որոնց թիվն անցնում է 4.5 հազարը: Մնացած 4.5 հազարը գտնվում են Վարդենիսի տարածքի մեկ տասնյակից ավելի համայնքներում, որոնց պատվաստման աշխատանքները կսկսվեն դեկտեմբերի10-ից:

Ամեն կիրակի, Henaran.am-ը ներկայացնելու է “Կյանքը մարզերում” նախագիծը:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ